ԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին
Վերջին շաբաթվա ընթացքում որոշակի զարգացումներ են տեղի ունենում նաև, այսպես կոչված, արևմտամետների ճամբարում։ Շաբաթներ շարունակ արևմտամետ «Եվրաքվե» դաշինքին մաս կազմող «Հանրապետություն» և «Հանուն հանրապետության» կուսակցությունները հայտնում էին, թե մտադիր են ընտրություններին մասնակցել միայնակ սեփական կուսակցություններով։
Ընդ որում, եթե «Հանրապետությունը» հստակ հայտարարել էր, որ ընտրություններին կմասնակցեն միայն իրենց միջոցներով և անդամներով, ապա «Հանուն հանրապետության» կուսակցությունից նշել էին, թե ցանկանում են բավականին մեծ ներգրավվածություն ապահովել իրենց ընտրական ցուցակում, այդ թվում նաև քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների։ Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստան այցելած Եվրամիության ներկայացուցիչները առանձին հանդիպում են ունեցել նաև արևմտամետ կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ նրանցից պահանջելով ընտրություններին մասնակցել մեկ ընդհանուր ցուցակով։ Իհարկե, Եվրամիությունը դեմ չէ, որ արևմտամետները ընտրություններին մասնակցեն կուսակցական ցուցակով։
Այդ կերպ միգուցե հնարավոր լինի հաղթահարել 4 տոկոսի շեմը, իսկ դաշինքներով գնալու դեպքում անցողիկ շեմը համարվելու է 7 տոկոսը, ուստի առաջարկում են գնալ մեկ կուսակցության՝ «Հանրապետության» ընտրական ցուցակով՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, բայց այդ ցուցակում ներգրավել նաև թե՛ «Հանուն հանրապետության» ներկայացուցիչներին, և թե՛ քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներին, ցուցակներն էլ համաձայնեցնել Եվրամիության ներկայացուցիչների հետ։ Այդ պարագայում Եվրամիությունից խոստանում են բավականին լուրջ ֆինանսական և քարոզչական աջակցություն։ Հակառակ դեպքում, եթե արևմտամետներին չհաջողվի միավորել, ապա Եվրամիությունը ողջ խաղադրույքը դնելու է Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա։
Մոնիկա Կիրակոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»