Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն
Հայաստանում դեղորայքի բարձր գները շարունակում են մնալ սոցիալական ամենազգայուն խնդիրներից մեկը։ Հազարավոր ընտանիքներ ամեն ամիս կանգնում են ընտրության առաջ՝ ապահովե՞լ անհրաժեշտ բուժումը, թե՞ լուծել առօրյա մյուս ծախսերը։ Այս ֆոնին դեղորայքի շուկայում հնարավոր գնանկման մասին խոստումները դառնում են ոչ միայն քաղաքական թեզ, այլև հանրային ակնկալիք։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հասարակությանը ներկայացնելով իր տնտեսական հինգ քայլերը՝ առանձնացրել է նաև դեղորայքի շուկայի բարեփոխման ուղղությունը։ Կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ներկայացրած ծրագրի շրջանակում առաջարկվում է էական փոփոխություններ իրականացնել ներմուծման և շուկայի կարգավորման ոլորտում՝ նպատակ ունենալով նվազեցնել գները և բարձրացնել հասանելիությունը։
«Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հնարավոր է ապահովել դեղորայքի առնվազն 20 տոկոս գնանկում, իսկ ներմուծման համակարգի փոփոխության դեպքում որոշ դեղերի պարագայում այն կարող է հասնել նույնիսկ 50 տոկոսի։ Նրա համոզմամբ՝ ճիշտ կազմակերպված մրցակցային դաշտը և միջնորդական ծախսերի կրճատումը կարող են զգալիորեն մեղմել քաղաքացիների ֆինանսական բեռը։
Թեմայի իրատեսականությունն ու կիրառելիությունը գնահատելու համար դիմեցինք «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանին։ Նրա կարծիքով՝ 20 տոկոս գնանկումը լիովին հնարավոր է, իսկ որոշ դեղերի դեպքում գների նվազումը կարող է կազմել 30-40 տոկոս։ Սակայն նա շեշտում է, որ առանց հստակ մեխանիզմների և գործիքակազմի ներկայացման դժվար է ամբողջական գնահատական տալ առաջարկին։
Պիպոյանի խոսքով՝ քաղաքական ծրագրերը նախընտրական փուլում հաճախ ներկայացվում են պարզեցված ձևով, մինչդեռ իրական արդյունքը կախված է մանրամասն մշակված տեխնիկական լուծումներից։ Առանց որակի վերահսկողության և մրցակցային հավասար պայմանների՝ ցանկացած գնանկում կարող է առաջացնել նոր խնդիրներ։ Կարևոր է նաև տեղական արտադրողի դերի հստակեցումը՝ ինչ դեղեր կարող են արտադրվել Հայաստանում և ինչ աջակցություն է նախատեսվում ներքին արտադրության զարգացման համար։
Մասնագետը ամփոփում է, որ գների նվազումը տեսականորեն հնարավոր է, սակայն տեխնիկական և կառավարման հարցերը անխուսափելիորեն առաջանալու են։ Նա նաև ընդգծում է, որ վերջնական գնահատական տալու համար անհրաժեշտ է սպասել ծրագրի մանրամասների հրապարակմանը, քանի որ նախորդ տնտեսական առաջարկների դեպքում ևս հետագայում ներկայացվել են լրացուցիչ պարզաբանումներ։
Դեղորայքի գների իջեցումը կարող է զգալիորեն թեթևացնել սոցիալական լարվածությունը և բարձրացնել բուժօգնության հասանելիությունը, հատկապես խոցելի խմբերի համար։ Սակայն այս հարցում որոշիչը ոչ թե քաղաքական հայտարարություններն են, այլ հստակ հաշվարկված և պատասխանատու իրականացվող քաղաքականությունը։ Եթե առաջարկվող բարեփոխումները հիմնվեն թափանցիկ մեխանիզմների, որակի խիստ վերահսկողության և իրական մրցակցության վրա, ապա դրանք կարող են դառնալ սոցիալական արդարության ուղղությամբ կարևոր քայլ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»