Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ուղերձը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներին ոչ այլ ինչ է, քան անթաքույց աջակցություն Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։ Մաշալյանը նշել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը, դժբախտաբար, հեղինակազրկված է և առաջարկում է սինոդական կառույց ստեղծել՝ «իր կազմում ներգրավելով նաև որոշ ընդդիմադիր եղբայրների»։
Սահակ արքեպիսկոպոսը հույս է հայտնում, որ սինոդական դրույթը կարող է հող նախապատրաստել Կառավարության հետ լուծումներ գտնելու ուղղությամբ և այն, միաժամանակ, անցումային լուծում է համարում։ Մաշալյանը քննադատել է նաև Արման Սարոյանին կարգալույծ անելու որոշումը՝ նրան անվանելով Գևորգ Սրբազան։ Նա առաջարկում է Եպիսկոպոսաց ժողովի հստակ օր սահմանել, մինչ այդ էլ ընտրել 12 եպիսկոպոս, որ այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Վեհափառին։ Սա նույն Մաշալյանն է, ով խստորեն քննադատում էր Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը, իսկ նրա թեմում գործող եկեղեցիների քահանաները նույնիսկ հարկ չէին համարել դիմավորել Փաշինյանին Ստամբուլի հայկական եկեղեցի կատարած այցի ժամանակ։
Դեռ մինչ Փաշինյանի՝ Կաթողիկոսի և եկեղեցու դեմ արշավ սկսելը, լուրեր էին շրջանառվում, թե Փաշինյանի սրտի «կաթողիկոսի թեկնածուն» հենց Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն է, և վերջինս հերքում էր նման քայլերը։ Որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ Մաշալյանի այս պահվածքը կարող է թելադրված լինել Թուրքիայի իշխանությունների կողմից, ովքեր Հայ առաքելական եկեղեցու թուլացման թիվ մեկ շահառուն են։ Իսկ Պոլսո պատրիարքարանն էլ, իրավիճակը հաշվի առնելով, միշտ եղել է Անկարայի ուղիղ վերահսկողության ներքո։ Ամեն դեպքում, անվանի հոգևորականի այս փոխակերպումը միայն ցավ ու հիասթափություն է առաջացնում։
Նունե Եգանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»