Նարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ․ ներկայացվել է նաև քաղաքական IA բոտը
Փետրվարի 25-ին Տաշիր Արենայում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ։
Նարեկ Կարապետյանը երիտասարդներին ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության տեսլականը։ Բաց և անկեղծ միջավայրում երիտասարդները Նարեկ Կարապետյանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկեցին իրենց հուզող հարցերը։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ «Միսթր Ուժ» -ի պաշտոնական պրեզենտացիան։ Պատմության մեջ առաջին անգամ գործարկվեց IA գործիքով ստեղծված քաղաքական բոտը, որը 24/7 ռեժիմով պատասխանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերի ու տեսլականի վերաբերյալ հարցերին։
Հանդիպման ընթացքում խոսվել է երիտասարդների զարգացման մի քանի ճանապարհների մասին, որոնցից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտն է։ Այն կարող է լավ ուղի ստեղծել մեր երկրի ապագայի համար։ Ինչպես նաև սկսնակ ձեռնարկատերերին աջակցելու և նրանց կողքին կանգնելու պատրաստակամություն է ստանձնել Նարեկ Կարապետյանը։
Հաջորդ թեման որը քննարկվել է դա կրթությանն էր վերաբերվում։ Գերազանց սովորող ուսանողը պետք է անվճար ուսում ստանալու հնարավորություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։
Նարեկ Կարապետյանը կիսվել է իր առաջին փոքր ձեռնարկատիրության պատմությամբ, և փորձել երիտասարդների համար օրինակ լինել։
Եվ ամենավերջում խոսվել է երկրի համար լավ ապագա ստեղծելու նախադրյալների մասին, որը պետք է իրականացնի մեր երիտասարդությունը։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ