Իրանում ռազմական էսկալացիա է, ՀՀ իշխանության առաջին պարտականությունը ռիսկի կառավարումն է․ քաղաքագետ
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Իրանի դեմ ռազմական գործողություն է սկսվել։ ԱՄՆ Պենտագոնը այն կոչել է «Էպիկական կատաղություն», Իսրայելը՝ «Lion’s Roar» «Առյուծի մռնչյուն» նաև՝ «Հուդայի վահան»։
Սա նշանակում է՝ տարածաշրջանը մտնում է բարձր ռիսկի փուլ։ Հայաստանի համար սա ուղիղ անվտանգային օրակարգ է՝ էներգետիկ ուղիներ, սահմանային ռեժիմ, տնտեսական հաղորդակցություններ, արտաքին ճնշումներ և միգրացիոն ռիսկ: Անմիջականորեն նաև փախստականների հնարավոր հոսք 79 մլն բնակչություն ունեցող երկրից, անցակետերի ծանրաբեռնվածություն, սոցիալական և անվտանգային լրացուցիչ ճնշումներ։ Պետությունը պարտավոր է նախապես հաշվարկել այս սցենարները, ունենալ պատրաստ մեխանիզմներ։
Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում։
Ոչ արտակարգ ռազմավարական քննարկում։ Ոչ հանրային հստակ ուղերձ։
Ոչ ինստիտուցիոնալ պատրաստվածություն։ Ոչ անվտանգային ռիսկերի հաշվարկում և կոմունիկացում ու կանխարգելման հստակ դիվանագիտական մեսիջինգ:
Փոխարենը՝ ցուցադրական մեդիաակտիվություն, թեթև շոու «երջանիկ ավտոբուսից»։
Երբ հարևան երկրում սկսվում է ռազմական էսկալացիա, իշխանության առաջին պարտականությունը ռիսկերի կառավարումն է, ոչ թե տեսախցիկի դիմաց ինքնաներկայացումը։ Անվտանգությունը PR նախագիծ չէ։ Պետական կառավարումը՝ բլոգինգ չէ։
P.S. Ես սա չեմ գրում որևէ ակնկալիք ունենալով ՀՀ իշխանությունից, այլ նրա համար, որ պատասխանատուների վարքը չդառնա սովորական նաև նրանց համար, ովքեր դեռ կարող են մտածել, զգալ պատասխանատվություն իրենց երկրի և ժողովրդի առջև»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...