Դեղերի շուկայում կա ազատականացման խնդիր․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է Հայաստանում դեղերի շուկայում առկա խնդիրների և լուծման հնարավորությունների մասին քաղաքացիների հարցերին։ Մինչ այդ նա անդրադարձել է Սամվել Կարապետյանի տնտեսական «5 քայլերից» երրորդին՝ դեղերի գների հետ կապված, ըստ այդմ՝ 20 տոկոսով ավելի մատչելի կարող է լինել դեղորայքի գները։
Նա նշեց, որ բոլոր հարցումների արդյունքում եկել են այն եզարահանգման, որ յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին Հայաստանում ունի սնունդ գնելու խնդիր։
«Միջին տարիքի մեր հայրենակիցները կամ ընտրում են սնունդ իրենց ընտանիքի համար, կամ դեղ։ Սա է պատճառը, որ ասում ենք՝ դեղ, թե՞ հաց։ Շատ են մարդիկ, որ ասում են՝ իրենց աշխատավարձերի 20 տոկոսը տալիս են դեղերին»,- մանրամասնեց նա։
Կարապետյանը նաև համեմատություն անցկացրեց Ռուսաստանի, Եվրոպական երկրների, նաև մեր հարևան Վրաստանի դեղերի գների միջև։
«Հայաստանում դեղերի գները գրեթե 2 անգամ ավելի թանկ են, քան Վրաստանում, ԵՄ շատ երկրներում։ Սա տարօրինակ էր մեզ համար և փորձեցինք հասկանալ,թե որն է խնդիրը։ Մենք մի քանի խնդիր ունենք դեղերի համակարգում։ Հայաստանում գրանցված է ընդամենը 3800 դեղ, մինչդեռ Վրաստանում ՝ 8000։ Հայաստանում դեղերի գրանցումը բավականին դժվար պրոցես է։ Առաջին քայլը, որ մենք պետք է անենք դեղերի գների իջեցման համատեքստում,դեղերը գրանցելն է, գրանցման պրոցեսը դյուրացնելն է։ Այն դեղերը, որոնք գրանցված են Եվրոպայում, ավտոմատ գրանցվելու են Հայաստանում։ Եվրոպական համակարգերը ավելի խիստ են , ինչը մեզ վստահություն է տալիս, որ որակն ապահովված է։ Այսինքն՝ մենք Եվրոպայում գրանցված դեղերը նաև Հայաստանում ենք ընդունելու»,- ասաց քաղաքական գործիչը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ