Հայաստանում կզարգացնենք մեծ պահանջարկ ունեցող ապրանքների, ինչպես նաև դեղերի արտադրությունը. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագրով նախատեսվում է 300 000 նոր աշխատատեղ ստեղծել երկրում։ Խթան կտրվի նաև տեղական արտադրության զարգացմանը։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Մեր երկրում ներմուծումը 4 միլիարդ դոլարով ավելի շատ է, քան արտահանումը, այսինքն՝ մենք մեր երկիր 4 միլիարդ դոլարով ավելի շատ ապրանք ենք բերում, քան արտահանում ենք։ Դա բերում է նրան, որ երկիրն աղքատանում է, իսկ այդ աղքատության հարցը լուծում են պետական պարտքն ավելացնելով և Սփյուռքից ուղարկած փողերի հաշվին։ Մեր առաջարկը միշտ եղել է տեղական արտադրություններ հիմնելը՝ այն ապրանքների, որոնք մենք ներմուծում ենք»,- նշել է Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծել է՝ հնարավոր է նաև դեղերի արտադրությունը զարգացնել.
«Տեղայնացումը կբերի նրան, որ Հայաստանում կստեղծվեն բոլոր մեծ պահանջարկ ունեցող ապրանքների արտադրություններ։ Նույնը՝ դեղերի հետ կապված։ Այն դեղերը, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանում, կարտադրվեն այստեղ. Հայաստանում կստեղծվի դրանց արտադրությունը»։
Սրա շնորհիվ, ինչպես նշել է Կարապետյանը, գներն էլ հնարավոր կլինի օպտիմալ կարգավորել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...