Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն Սուրենյանց
Ազգային ժողովի ամբիոնից ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությունը՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, հերթական օրինակն է այն քաղաքական հռետորաբանության, որը վերջին տարիներին դարձել է իշխանության գործելակերպի բնորոշ հատկանիշ։
Երբ փաստարկները սպառվում են, քաղաքական դիսկուրսում հայտնվում են պիտակները, փոխաբերությունները և հրապարակային մեղադրանքները։
Կոնջորյանը «Նոյյան տապան» նախաձեռնությունը փորձեց ներկայացնել որպես «տրոյական ձի»՝ ակնարկելով, թե այն իբր ստեղծվել է քաղաքական հատուկ նպատակներով և նույնիսկ կարող է հայտնվել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների շրջանակում։
Նման ձևակերպումները ավելի շատ հիշեցնում են քարոզչական էժան հնարք։
Պետք է արձանագրել պարզ մի բան․ խորհրդարանի ամբիոնը դատարան չէ։ Եթե որևէ գույքի վերաբերյալ կան իրավական հիմնավոր կասկածներ, դրանք պետք է քննվեն դատարանում՝ ապացույցների և օրենքի շրջանակում։ Երբ իշխանության ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններով նախօրոք ձևակերպում են «դատավճիռներ», դա ոչ թե իրավական պետության, այլ քաղաքական ճնշման վտանգավոր նախադեպ է ստեղծում։
Նման հայտարարությունները նաև բացահայտում են իշխանության քաղաքական նյարդայնությունը։ Վերջին տարիներին իշխանական խոսույթում ձևավորվել է մի պրիմիտիվ մեխանիզմ․ ցանկացած ազդեցիկ ընդդիմադիր նախաձեռնություն ներկայացվում է որպես «տրոյական ձի», «հին համակարգի վերադարձ» կամ «քողարկված վտանգ»։ Սա քաղաքական պայքարի հին տեխնոլոգիա է, որը կիրառվում է այն ժամանակ, երբ իշխանությունը փորձում է նախապես վարկաբեկել մրցակիցներին՝ դեռ մինչև իրական քաղաքական մրցակցությունը սկսվելը։
Սակայն հասարակությունը լավ գիտի, թե ով է Գագիկ Ծառուկյանը և ինչ դեր է նա ունեցել Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում։ Տասնամյակների ընթացքում նրա գործունեությունը կապված է ոչ միայն քաղաքականության, այլ նաև բազմաթիվ սոցիալական նախաձեռնությունների, կրթության և սպորտի զարգացման ծրագրերի, ինչպես նաև հազարավոր աշխատատեղերի ստեղծման հետ։ Այդ փաստերը հնարավոր չէ ջնջել փողոցային պապուլիզմով:
Իրականում նման հայտարարությունները ավելի շատ խոսում են իշխանության ներքին անհանգստությունների մասին։ Իշխանությունը, որը վստահ է իր արդյունքներին և հանրային աջակցությանը, սովորաբար չի դիմում մշտական պիտակավորման լեզվին։
Ուստի «տրոյական ձիերի» մասին պատմությունները ավելի շատ նման են իշխանության նյարդային արձագանքին, քան լուրջ քաղաքական փաստարկի։ Այս ամենն իշխանության մոտալուտ պարտության անոնսն է:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...