Թրամփը դավաճանեց դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին․ Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «անիրատեսական սպասումները» հանգեցրին Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների խափանման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին գրել է X սոցիալական հարթակի իր էջում։«Երբ բարդ միջուկային բանակցությունները դիտարկվում են որպես անշարժ գույքի գործարք, և մեծ ստերը մթագնում են իրականությունը, անիրատեսական սպասումները երբեք չեն կարող իրականանալ», – գրել է դիվանագետը։Նա հավելել է, որ այդ ամենի արդյունքում «զայրույթից ռմբակոծվեց բանակցությունների սեղանը»։
«Պրն. Թրամփը դավաճանեց դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին», – եզրափակել է Արաղչին։
Փետրվարին Օմանում և Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան բանակցությունների երեք փուլ, որոնցից վերջինը՝ փետրվարի 26-ին։ Իրանը միջուկային խնդրին ուղղված բանակցությունների արդյունքները որակել էր որպես դրական և հայտարարել քննարկումները շարունակելու պատրաստակամության մասին։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին Իրանին՝ դա հիմնավորելով Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Ավելի վաղ Իրանի հետ բանակցություններում ամերիկյան կողմի բանակցող, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ իրենք իրանական կողմի հետ երկրորդ հանդիպումից հետո հասկացել են, որ համաձայնության հասնել չի հաջողվի։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան