Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք։
Իրանի վրա հարձակման ֆոնին Թուրքիայում հասարակական շատ խմբերի ներկայացուցիչներ մի քանի օր է` թիրախավորում են Սդրբեջանին և մասնավորապես նախագահ Ի. Ալևին որպես «Իսրայելի ընկեր ու դաշնակից»:
Այս գործից անմասն չեն մնացել նույնիսկ մերձիշխանական մեդիաները:
Հետաքրքիր է, որ սրա արդյունքում թուրքական սոցցանցային տիրույթում բազմաթիվ մարդիկ կիսվում են Սդրբեջանի ու ադրբեջանցիների հետ իրենց առնչության անհաջող փորձերի պատմություններով: Օրինակ` ինչպես է Ալիևի կոռումպացված ռեժիմը հավելյալ անօրինական «հարկեր» վերցրել Ադրբեջանում աշխատող թուրքական ընկերություններից: Հնչում են նաև մտքեր, որ «Ադրբեջանի քաղաքականությունը պետք է որոշվի ոչ թե Թել Ավիվում, այլ Անկարայում»:
Բնականաբար, սա չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը դադարում են լինել ռազմավարական դաշնակիցներ, սակայն այս իրողությունը երկու երկրներում հասարակական ընկալումների և փոխադարձ ազդեցության գործիքների քննարկման տեսանկյունից ինքնին կարևոր է իմանալ»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...