Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Կթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին

Հայաստանի քաղաքական դաշտում նախընտրական լարվածությունը գնալով աճում է։ Գործող իշխանությունը պատրաստվում է իր ղեկավարի հետ գնալ իշխանության երրորդ ժամկետի, ինչը շատերի գնահատմամբ ժողովրդավարական համակարգի համար բացասական նախադեպ է։ Այս պայմաններում ավելի հաճախ են հնչում մտահոգություններ՝ արդյոք Հայաստանում հնարավոր է այսպես կոչված «մոլդովական սցենարը», երբ իշխանությունը սահմանափակում է հիմնական ընդդիմադիր ուժերի մասնակցությունը ընտրություններին։ Սակայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը համոզված է, որ իշխանությունը չի գնա նման քայլի։

Մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձել է այն քննարկումներին, թե հնարավոր է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը թույլ չտան մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նրա խոսքով՝ նման որոշումը ոչ միայն հակասելու է ժողովրդավարական սկզբունքներին, այլև լուրջ հետևանքներ կունենա երկրի քաղաքական համակարգի համար։

«Կարող են ընդհանրապես ժողովրդավարությունը չեղյալ հայտարարել, հավաքվել փոքր խմբով ու որոշել, թե ով է լինելու վարչապետը կամ քանի անգամ կարող է նույն մարդը զբաղեցնել այդ պաշտոնը։ Բայց կա նաև ժողովրդավարություն և մարդկանց կարծիք։ Թող մարդիկ որոշեն։ Դա որևէ մեկի թույլ տալու կամ չթույլատրելու հարց չէ, դա մեր սահմանադրությամբ է ամրագրված»,– նշել է Կարապետյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի պատմության ընթացքում երբեք չի եղել իրավիճակ, երբ հիմնական ընդդիմադիր ուժին արգելվել է մասնակցել ընտրություններին։ Եթե իշխանությունը գնա այդ քայլին, ապա դա կարող է փակել երկրի զարգացման բազմաթիվ հնարավորություններ և Հայաստանին կրկին վերադարձնել փակ քաղաքական շրջափուլի մեջ։

Կարապետյանի համոզմամբ՝ հասարակության մեջ ձևավորվել է փոփոխության ակնկալիք, և հենց այդ պահանջն է ձևավորում նոր քաղաքական նախաձեռնությունների անհրաժեշտությունը։

«Մենք առաջարկում ենք ծրագրեր երկրի փոփոխության համար, ոչ թե պարզապես մարդկանց դեմքերի փոփոխություն։ Եթե իշխանությունը իրականացրած լիներ այն փոփոխությունները, որոնց մասին խոսել է, մեր կարիքը չէր լինի։ Բայց այսօր հասարակությունը զգում է նոր առաջնորդության պահանջը։ Մենք կներկայացնենք մեր առաջարկները, իսկ ժողովուրդը թող ինքն ընտրի։ Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնելու»,– ասել է նա։

Կարապետյանը նաև արձագանքել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը չպետք է թույլ տալ մասնակցել ընտրություններին՝ այն որակելով որպես արտաքին ազդեցության ուժ։ Կարապետյանը նշել է, որ նման որոշումներ որևէ քաղաքական գործիչ չի կարող կայացնել։

«Ես չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկի ձեռքում է որոշել, թե ով կարող է մասնակցել ընտրություններին, իսկ ով՝ ոչ։ Ամենայն հարգանքով նրա ընտանիքի հանդեպ՝ կարծում եմ, նման որոշումները որևէ առանձին քաղաքական գործչի կողմից չեն ընդունվում»,– ասել է նա։

Նարեկ Կարապետյանը անդրադարձել է նաև միջազգային հարցումների արդյունքներին։ Նա հիշեցրել է ամերիկյան հետազոտական կազմակերպության հրապարակած տվյալները, ըստ որոնց գործող իշխանության վարկանիշը կազմում է շուրջ 24 տոկոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակցությունը՝ մոտ 9 տոկոս, իսկ մյուս ընդդիմադիր ուժերի աջակցությունը՝ ավելի ցածր։

Կարապետյանի կարծիքով՝ անգամ այդ տվյալները ցույց են տալիս հասարակության մեջ առկա հիասթափության մակարդակը։

«Անգամ իրենց ներկայացրած հարցումները ցույց են տալիս, թե որքան մեծ է դժգոհությունը իշխանության նկատմամբ։ Խոստումներ շատ են եղել, գեղեցիկ խոսքեր նույնպես, բայց իրական քայլեր և արդյունքներ մարդիկ չեն տեսել»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ այդ հարցումն իրականացվել է դեռ այն ժամանակ, երբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում չէր հայտարարվել, որ վարչապետի թեկնածու է առաջադրվելու Սամվել Կարապետյանը։ Բացի այդ, ըստ Կարապետյանի, հարցումների արդյունքների վրա մեծ ազդեցություն ունի այն, թե ինչպիսի ընտրանքային խումբ է օգտագործվում հարցման ընթացքում։

«Հարցումների ամենակարևոր մասը բազան է։ Եթե ընտրում ես այնպիսի բազա, որտեղ մեծ մասը իշխանության կողմնակիցներ են, բնականաբար արդյունքն էլ ավելի իշխանամետ կլինի։ Դա ամբողջ գիտություն է։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում նրանք ունեն ընդամենը մոտ 24-25 տոկոս աջակցություն։ Այն ժամանակները, երբ խոսվում էր 40 կամ 50 տոկոս վարկանիշի մասին, արդեն անցել են»,– ասել է Կարապետյանը։

Նրա գնահատմամբ՝ իշխանությունը հասկանում է հասարակության մեջ ձևավորված դժգոհությունը և փորձում է նոր օրակարգեր առաջ բերել՝ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու համար։

Միևնույն ժամանակ քաղաքական դաշտում ակտիվ քննարկվում է նաև այն հարցը, թե արդյոք կարող է կրկնվել այն սցենարը, որը տեղի ունեցավ Գյումրիում։ Հիշեցնենք, որ քաղաքում անցկացված ընտրությունները կազմակերպել էր հենց գործող իշխանությունը, սակայն ընտրողները իրենց ձայները տվեցին ընդդիմությանը՝ մերժելով իշխող ուժին։

Այս ֆոնին «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությունը վերջին ամիսներին ակտիվացել է հանրապետության տարբեր մարզերում և համայնքներում։ Քաղաքական դիտորդների գնահատմամբ՝ կուսակցությունը արագորեն դարձել է ընդդիմադիր դաշտի ամենաքննարկվող ուժերից մեկը՝ փորձելով ձևավորել նոր օրակարգ և ներկայացնել զարգացման սեփական ծրագիրը երկրի համար։