Ադրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ
Ադրբեջանի արտգործնախարարությունը X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել իրանական անօդաչու սարքերի հարձակումներից հետո Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու համար:
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ ցուցաբերված համերաշխությունը, ինչպես նաև մեր երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանն ուղղված աջակցության բացահայտ հաստատումը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք այս ժամանակահատվածում համերաշխություն են դրսևորել Ադրբեջանի հետ, և բարձր ենք գնահատում նրանց մշտական աջակցությունն ու գործակցությունը»,- ասված է Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ երկու տասնյակ երկրների դրոշներ են, վերջինը՝ ՀՀ պետական դրոշն է։ Հիշեցնենք, մարտի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները մտքեր էին փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։
Կողմերը մտահոգություն էին հայտնել և նշել էին լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Իսկ Ադրբեջանը, որը վերջին օրերին Իրանի հետ հստակ առճակատման նախադրյալներ է ստեղծում, Հայաստանին էլ է փորձում ներքաշել հակաիրանական սադրանքի մեջ։ Պաշտոնական Երևանն էլ իր վարքով նպաստում է Բաքվի գործողություններին։ Հայաստանը, իհարկե, չի հերքել և չի էլ հերքի Ադրբեջանին հայտնած համերաշխությունը, բայց դրանից տուժելու է միայն հայ-իրանական բարեկամությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...