Մտահոգիչ միտումներ հայաստանյան արևմտամետների համար
Միջազգային հանրապետական ինստիտուտի օրերս հրապարակած հարցումը չափազանց մտահոգիչ կարելի է համարել հայաստանյան արևմտամետների համար։ Հարցին, թե որ երկրներն են Հայաստանի Հանրապետության համար առավել կարևոր գործընկեր, հարցվածների մեծամասնությունը՝ 43 տոկոսը, պատասխանել է՝ Ռուսաստանը։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 42 տոկոսով, 3-րդը՝ Իրանը՝ 34 տոկոսով։
Եվրամիությունը և Ֆրանսիան ստացել են ընդամենը 29 տոկոս, Չինաստանը՝ 21, Վրաստանը՝ 18, իսկ Հնդկաստանը՝ 4 տոկոս։ Մեկ այլ հարցի՝ եթե առաջիկա կիրակի անցկացվեր Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հանրաքվեն, ինչպե՞ս կքվեարկեք, հարցվածների 51 տոկոսն է դրական պատասխան տվել։ 13 տոկոսը կտրուկ դեմ է արտահայտվել, 32 տոկոսն էլ նշել է, որ չի քվեարկի կամ չի մասնակցի, և միայն 4 տոկոսն է, որ հրաժարվել է պատասխանել։
Հարցման այս արդյունքները բավական մտահոգիչ պետք է լինեն արևմտամետների համար, որոնք փորձում են համոզել, թե հասարակության մեծամասնությունը ցանկանում է սլանալ դեպի Եվրամիություն։ Բնականաբար, 51 տոկոսը քիչ չէ, բայց այն ցանկալի արդյունքը չէ, որը կուզենային տեսնել արևմտամետները, առավել ևս, որ նման հարցումներով 2-3 տոկոս սխալվելու ընտրանքը հնարավոր է։ Իսկ արտաքին քաղաքական ոլորտում նման կտրուկ շրջադարձի համար բավականին ավելի բարձր տոկոսներ են անհրաժեշտ։
Ընդ որում, թեպետ վերջին մի քանի ամսում՝ հունիսից հետո ԵՄ-ին անդամակցելու ցանկություն հայտնողները 2 տոկոսով աճել են, բայց իրավիճակը բոլորովին էլ արևմտամետների օգտին չէ։ Ընդհանրապես, Հայաստանում արևմտամետությունը վերջին շրջանում, թեև խրախուսվում է գործող իշխանությունների և նրանց սպասարկու ուժերի կողմից, բայց ակնհայտորեն արհեստականորեն ներմուծվող օրակարգ է, որը ավելի շուտ հակառուսական ալիք բարձրացնելու նպատակ է հետապնդում, այլ ոչ թե իրական հիմքեր ունի։
Լիլիթ Իշխանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...