Շնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի նորընտիր Գերագույն Առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին. Խաչիկ Ասրյան
Շնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի ժողովրդին և բարեկամ Իրանի հոգևոր ու քաղաքական ղեկավարությանը՝ սույն թվականի փետրվարի 28-ին, Ամերիկայի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում սպանված Իրանի նախկին Գերագույն հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեի որդու՝ Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի Գերագույն Առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։
Մենք մեծապես արժևորում ենք Հայաստանի բնական դաշնակից Իրանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և տարածաշրջանային կայունության պահպանման ընդհանուր ձգտման վրա։
Համոզված ենք, որ Իրանի նորընտիր Գերագույն Առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առաջնորդության տարիներին Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակի էլ ավելի ամրապնդվել և զարգանալ՝ ի շահ Հայաստանի և Իրանի ժողովուրդների բարօրության և խաղաղ ապագայի։
Մաղթում ենք բարեկամ Իրանի Գերագույն Առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին քաջառողջություն, ուժ և իմաստություն՝ այդ պատասխանատու և բարձր առաքելության իրականացման գործում, իսկ բարեկամ Իրանի ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում։
Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ




















Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»...
Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությո...
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումին
«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով
Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ
«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն Արշակյան
Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ
Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան