ԱՄՆ-ն դեռևս լուրջ գործողություններ չի սկսել Իրանի դեմ. Պենտագոնի ղեկավար
Միացյալ Նահանգները դեռևս լուրջ գործողություններ չի սկսել Իրանի դեմ ռազմական արշավի առաջադրանքները կատարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Սա դեռ միայն սկիզբն է…. Մենք դեռ նույնիսկ ինչպես հարկն է չենք սկսել այս արշավը, ինչն ավելի ակնհայտորեն ցույց կտա, թե ինչպես ենք մենք կատարելու այդ առաջադրանքները», – ասել է նա` հավելելով, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի։
Հեգսեթի խոսքով՝ ամերիկյան հնարավորությունները զգալիորեն գերազանցում են Իրանի հնարավորությունները։ Ներկա պայմաններում ԱՄՆ-ի զինված ուժերն ունակ են հզոր հարվածներ հասցնել ռազմական թիրախներին՝ օգտագործելով ավանդական զինամթերք, այդ թվում՝ 500, 1000 և 2000-ֆունտանոց ավիառումբեր, նշել է Պենտագոնի ղեկավարը։Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է հասնել ռազմական գործողությունների նպատակներին, եթե չհաջողվի հայտնաբերել և դուրս բերել բարձր հարստացված ուրանը, Պենտագոնի ղեկավարը պատասխանել է, որ «կան դա անելու բազմաթիվ տարբեր եղանակներ»։
«Մենք կհոգանք այն մասին, որ նրանց միջուկային նկրտումները երբեք իրականություն չդառնան…. Մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան անհրաժեշտ է հաջողության հասնելու համար», – հայտարարել է Հեգսեթը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Times of Israel թերթին հայտնել էր, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամկետների մասին որոշումը կկայացվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան