ՆԱՏՕ-ն Մալաթիայում «Patriot» ՀՕՊ համակարգ է տեղակայել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարավում տեղակայել է հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․
«Թուրքիայի զինված ուժերը վճռական են՝ ապահովել երկրի և քաղաքացիների անվտանգությունը։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ մեր սահմանների և օդային տարածքի անվտանգության ապահովման համար, ինչպես նաև իրականացվում են խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի և մեր դաշնակիցների հետ»։
Դրա հետ մեկտեղ նշվել է, որ Թուրքիայի կողմից ձեռնարկված միջոցառումներին զուգահեռ ՆԱՏՕ-ի կողմից ուժեղացվել են օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցները։ Այդ շրջանակում Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությանը աջակցելու նպատակով «Patriot» համակարգերից մեկը տեղակայվել է Մալաթիա նահանգում։
Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ Թուրքիան շարունակելու է ՆԱՏՕ-ի և դաշնակիցների հետ համագործակցության և խորհրդակցությունների շրջանակում գնահատել զարգացումները և ջանքեր գործադրել տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման համար։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան