Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար
Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները դարձել են Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի խաղաքարտը, և վերջիններս փորձում են մանիպուլացնել այդ հարցումները՝ ներկայացնելով որպես ամենավստահելի, իսկ իրենց վարկանիշը՝ բավական բարձր։ Բայց այդ հարցման տարբեր հարցեր բավականին լուրջ մտահոգություններ են պարունակում հենց իշխանությունների համար։ Բնականաբար, փաշինյանական իշխանությունը բոլորովին չի անդրադառնալու այդ թեմաներին։
Օրինակ, ո՞ր քաղաքական գործչին եք ամենից շատ վստահում, իսկ ո՞վ է 2-րդ ամենավստահելին, հարցին Նիկոլ Փաշինյանը ստացել է ձայների մեծամասնությունը։ 18%-ը առաջին պատասխան է տվել, ևս 2%-ը՝ երկրորդ պատասխան։ Երկրորդ տեղում, ըստ այդ հարցման, գործարար, բարերար Սամվել Կարապետյանն է։ Մյուս քաղաքական գործիչները շատ ավելի ցածր է թվեր են ստացել, բայց ամենաիրականը և մտահոգիչը իշխանության համար «ոչ ոքի» և «դժվարանում է պատասխանել/հրաժարվել է» կետն է։
Մասնավորապես, հարցվածների 48%-ը նշել է, թե ոչ ոքի չի վստահում, ևս 9%-ը՝ հրաժարվել է կամ դժվարացել է պատասխանել։ Փաստացի, հարցվածների 57%-ը ընդհանրապես որևէ գործչի անուն չի տվել։ Այդուհանդերձ, բարդ է ենթադրել, որ հարցվածների 48%-ը նախընտրություն չունի։ Սովորաբար, հեռախոսային հարցումների ժամանակ հասարակության մի ստվար զանգվածը վախվորած է, չի նշում իր կոնկրետ նախասիրությունները, ավելին, թաքցնում է դրանք իշխանության հետ խնդիրներ չունենալու համար, և բոլորովին չի բացառվում, որ մենակ մնալով քվեատուփի մոտ, նա իրական և ճիշտ ընտրություն կկատարի։ 48% ոչ ոքին և 9% հրաժարվողները իրականում հենց ընդդիմության ձայներն են, մեծ մասը կարող են լինել պետական պաշտոնյաներ, նրանց հարազատներ ու ազգականներ, ովքեր հիմնականում դժգոհում են խոհանոցներում, թաղի «բիսետկաներում», բայց և ընտրություններին մասնակցելով, իրենց ձայնը տալիս են ընդդիմությանը։ Ուստի, իշխանությունն ամեն ինչ անում է մարդկանց հիասթափեցնելու, ընտրությունների մասնակիցների թիվը նվազեցնելու համար։ Ընդդիմությունն էլ պետք է լավ աշխատի՝ մարդկանց ընտրատեղամասեր բերելու համար։
Սոնա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...