Ռուբեն Ռուբինյանի ու Արման Եղոյանի հայտարարությունը հակասում է դատախազության տվյալներին․ Հետք
«Հետք»-ը գրում է․ «Մարտի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ճեպազրույցում անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին: «Ֆակտոր»-ի լրագրողի դիտարկմանը, թե դրա շրջանակներում պետությանը վերադարձվել է 15 մլն դոլար՝ Ռուբինյանը պատասխանեց՝ հղում անելով կողքից իրեն հուշող մեկ այլ իշխանական պատգամավորի՝ Արման Եղոյանին, ու հայտարարեց, թե «500 մլն դոլար՝ վճռով կամ հաշտությամբ հետ է եկել [պետությանը]»:
Մեր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հայցվող տեղեկատվությունն առկա է փետրվարի 28-ի իրենց հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը հայտարարել է, որ 2020-2025 թթ. (Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձեւավորվել է 2020-ին) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով (կան վճիռներ, որոնք դեռ չեն մտել օրինական ուժի մեջ – հեղ.) եւ հաշտության 9 համաձայնություններով փետրվարի 28-ի դրությամբ հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 մլրդ 411 մլն 112 հազ 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 մլն 100 հազար դրամ, ինչպես նաեւ՝ 1 մլրդ 013 մլն 281 հազար դրամ:
Ամփոփելով հաղորդագրությունը՝ Դատախազությունը նշել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 5 մլրդ 450 մլն 494 հազ 148 դրամի գույք եւ դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 մլն 464 հազար ԱՄՆ դոլարի»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...