Մոլագարը ԵԽ-ում ելույթ է ունենում այն մասին, որ ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ
Մոլագարն իր քարոզչության ընթացքում սիրում է օգտագործել «անկախություն» եզրն այն առումով, որ զոհաբերելով Սրցախը, 15 կիլոմետր սահմանազատումով ինքը Հայաստանին անկախություն է բերել, իսկ այլոք Հայաստանը ցանկանում են դարձնել ծայրագավառ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ արձագանքելով ԵԽ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Նա, մասնավորապես, նշել է. «Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ։
Գոյություն ունի պետությունների «կատաստր», դա ՄԱԿ-ն է, որտեղ իրավաբանորեն ճանաչում եւ պետություն` պետական սուբյեկտ լինելու մասին «կադաստրի վկայական» են տալիս, համապատասխան իրավունքներով եւ պարտականություններով հանդերձ։
Իսկ թե այս, կամ այն պետությունը որքանով է իրականորեն անկախ, կամ ավելի ճիշտ` ինքնուրույն, դա արդեն որոշվում է տվյալ պետության մարդկային, տնտեսական, ռազմական, եւ ամենակարևորը, ժողովրդի կամային պոտենցիալով։ Խոսել իրական անկախության մասին, նշանակում է գույքագրել այն չափորոշիչների գումարային արդյունքը։
Ինչ է հիմա կատարվում Իրանի շուրջը։ Իրանը զոհողությունների գնով պաշտպանում է իր ինքնուրույնությունն, այսինքն պայքարում է իր իրական անկախության համար։ Եթե Իրանը դիմանա, նա կդառնա ամենաանկախ, այսինքն սուվերենության բարձրագույն աստիճան ունեցող պետություն։
Ինչ է անում Մոլագարը։ Մոլագարը, ով սիրում է ճամարտակել անկախությսն մասին, գնացել է Եվրոպա, ելույթ է ունենում այն մասին, որ ինքը ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ, պատրաստ է զիջել սուվերենության վերջին նշույլները, վարկաբեկում է եկեղեցին, իր քաղաքական ընդդիմադիրներին, հարևաններին, որպեսզի արտաքին միջամտության շնորհիվ մնա իշխանության, դրանով զրոյացնելով մեր սուվերենության (իր բառամթերքով` անկախության) վերջին նշույլները»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...