Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը
Պետությունը պետք է կանգնած լինի աշխատող մարդու կողքը, տեր կանգնի նրա եռանդին․ ԶուրաբյանԱՄՆ Higgins կործանիչը էլեկտրական համակարգի անսարքության պատճառով մնացել է առանց հոսանքիՌուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանFT․ Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Նառա Գևորգյանի տեսաուղերձըԱՄԷ-ն արգելել է իր քաղաքացիներին այցելել Իրան, Լիբանան և ԻրաքՊենտագոնը իր 2027 թվականի բյուջեով Ուկրաինային օգնություն չի հատկացնումԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինՄենք չգիտենք, օրինակ, Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել թե՞ դա իրական հայց էԷկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասինՉինաստանը խոստացել է պատասխանել հեռահաղորդակցության ոլորտում ԱՄՆ-ի նոր uահմանափակումներինՊատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԵՄ-ն մեղադրում է ՌԴ-ին ՀՀ ընտրություններին միջամտելու հարցում, և հայտնում Երևանի հետ մերձեցման մասինԵԽ պատգամավորն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևինԵվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակումՓաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումՄիլլի մեջլիսը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեինԵրևանում բախվել են թիվ 23 երթուղու ավտոբուսն ու «Chevrolet»-ը
Հասարակություն

ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և պատրաստ է ներդրումների հաղորդուղիների զարգացման մեջ. Մագնուս Բրուններ

Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական միության համար, և եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։ 

ԵՄ-ն պատրաստ է նաև շարունակել աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդուղիների զարգացման մեջ ներդրումների միջոցով՝ համահունչ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է մարտի 12-ին Հայաստան ժամանած՝ Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։

-Պարոն Բրուններ, վերջին տարիներին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զգալի թափ են ստացել՝ ընդլայնվելով քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղություններով։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դերը ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակում։ Կարելի՞ է ասել, որ Հայաստանը Հարավային Կովկասում դառնում է Եվրոպական միության ավելի ու ավելի կարևոր գործընկեր։

-Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար, և արդարացի է նշել, որ մեր հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել։ Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել, որ քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումների ընթացքը զգալի առաջընթաց են ապրել: Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի ընդունումը վկայում է այս առաջընթացի մասին՝ բազմաթիվ ոլորտներում սահմանելով համագործակցության խորացման հավակնոտ առաջնահերթություններ։

Մեր գործընկերության հիմքում են ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և ազատ ու բարեկեցիկ ապագա կառուցելու նպատակը։ Այս համատեքստում Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական միության համար։

Սա արտացոլվում է նաև այն փաստով, որ Եվրոպական միությունն առանց վիզայի ճանապարհորդության համաձայնագրեր ունի ավելի քան 60 երկրների հետ, իսկ Հայաստանը ներկայում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման շուրջ ընթացիկ երկխոսություն: Սա վկայում է Հայաստանի հետ մեր գործընկերությունն ամրապնդելու հարցում Եվրոպական միության վճռականության մասին։

-Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում տարածաշրջանի համար զգայուն մի ժամանակահատվածում՝ անվտանգային շարունակվող լարվածության և Հայաստանի անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումների պայմաններում։ Ձեր այցն ի՞նչ ուղերձ է հղում Հայաստանի հետ Եվրոպական միության ներգրավվածության և տարածաշրջանում կայունության ապահովման նկատմամբ նրա հանձնառության վերաբերյալ։

-Հայաստան իմ առաջին այցը, և, վստահ եմ, ոչ վերջինը, տեղի է ունենում 2026 թվականի մայիսին նախատեսված Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ։ Այն ընդգծում է Եվրոպական միության վճռականությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ և վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության խթանման նկատմամբ։

Դրա կարևոր բաղադրիչներից է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։ Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդուղիների զարգացմանը նպաստող ներդրումների միջոցով՝ համահունչ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Մեր համագործակցությունն աճում է նաև տնտեսական գործնական ոլորտներում։ ԵՄ-ն և Հայաստանը իրականացնում են 270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագիրը, որն աջակցում է բարեփոխումներին և նպաստում Հայաստանի տնտեսության ու դիմակայունության ամրապնդմանը։ «Global Gateway» նախաձեռնության շրջանակում մենք նաև ուսումնասիրում ենք տարածաշրջանային կապուղիների, տնտեսական դիվերսիֆիկացման, թվային և կանաչ փոխակերպումների, էներգետիկ անվտանգության և կլիմայի շուրջ համագործակցության ոլորտներում լրացուցիչ ներդրումների հնարավորությունները։

Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք ընդլայնել Հայաստանի առևտրային հնարավորությունները և օգնել հայկական բիզնեսին ավելի արդյունավետ օգտվել շուրջ 450 միլիոն սպառող ունեցող ԵՄ շուկայի հասանելիությունից։ Սա կարող է նոր հնարավորություններ բացել հայկական արտահանումների, ներդրումների և տնտեսական աճի համար։

-Որպես Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար՝ դուք ձևավորում եք ԵՄ ներքին անվտանգության օրակարգը։ Այսօրվա աշխարհաքաղաքական միջավայրում որքանո՞վ են Եվրոպայի անվտանգության մարտահրավերները կապված հարևան տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների հետ։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստանի և Եվրոպական միության միջև գործնական համագործակցության ամրապնդման համար՝ սահմանների կառավարման, կազմակերպված հանցավորության և կիբերհանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև եվրոպական իրավապահ մարմինների հետ համագործակցության ոլորտներում։

-Եվրոպայի ներքին անվտանգությունը սերտորեն փոխկապակցված է հարևան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այնպիսի սպառնալիքներն ինչպիսիք են կազմակերպված հանցավորությունը, կիբերհանցավորությունը և հիբրիդային հարձակումները հաճախ չեն ճանաչում սահմաններ։ Կայուն և դիմակայուն հարևանությունն իր հերթին նպաստում է նաև Եվրոպական միության անվտանգությանը: Ուստի, մենք աջակցում ենք Հայաստանի դիմակայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։

Գործնական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանների կառավարումն ու անվտանգությունը։ ԵՄ գործակալություններն արդեն ընդլայնում են իրենց ներգրավվածությունը։ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալությունը (Frontex) պատրաստ է աջակցել Հայաստանի սահմանապահներին, իսկ Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալությունը (Europol) ընդլայնում է համագործակցությունը հայկական իրավապահ մարմինների հետ։ Այն աջակցում է կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարին, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման, կոռուպցիայի և ապօրինի ակտիվների վերադարձման ուղղություններով։

Մենք նաև Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) հետ աշխատանքային պայմանավորվածության շուրջ բանակցությունների ավարտական փուլում ենք, ինչը կուժեղացնի համագործակցությունը սահմանների կառավարման ոլորտում։

Եվ վերջապես, ընդամենը երկու շաբաթ առաջ մենք հաստատեցինք ահաբեկչության դեմ պայքարի օրակարգը, որն ընդգծում է ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային գործընկերների հետ աշխատելու մեր ուժեղ հանձնառությունը։

-Վերջին տարիներին Հայաստանը միգրացիայի կառավարման բարելավմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ու միգրացիոն ծառայությունների արդիականացմանն ուղղված մի շարք բարեփոխումներ է իրականացրել: Ինչպե՞ս է Եվրոպական միությունը գնահատում Հայաստանի արձանագրած առաջընթացն այս ոլորտներում, և ինչպիսի՞ աջակցություն կարող է տրամադրել՝ տարածաշրջանային անկայունության պայմաններում հնարավոր միգրացիոն կամ հումանիտար մարտահրավերներին արձագանքելու համար։

-Եվրոպական միությունը բարձր է գնահատում վերջին տարիներին միգրացիայի կառավարման բարելավման և ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը։ Կարևոր բարեփոխումներ են իրականացվում միգրացիոն ծառայությունների արդիականացման և միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և ԵՄ-ն լիովին աջակցում է այդ ջանքերին։

2020 թվականից ի վեր ԵՄ-ն մոտ 30 միլիոն եվրոյի տեխնիկական աջակցություն է տրամադրել միգրացիայի և ներքին գործերի ոլորտում բարեփոխումներին օժանդակելու նպատակով՝ ներառյալ Արևելյան գործընկերության տարածաշրջանային ծրագրերի շրջանակում տրամադրելով սարքավորումներ և աջակցությունը։ Բացի այդ, մոտ 40 միլիոն եվրո տրամադրվել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով։

270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագրի նման նախաձեռնությունների միջոցով մենք նաև օգնում ենք Հայաստանի ինստիտուտներն ամրապնդմանը ու դիմակայունությանը։

Միևնույն ժամանակ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ աջակցություն։ Մերձավոր Արևելքում ընթացող ճգնաժամը կարող է ստեղծել մարդասիրական և միգրացիոն լրացուցիչ ճնշումներ։ Նման իրավիճակներում մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ մարդասիրական կարիքներին պատշաճ արձագանքելու համար։

-Պարոն Բրուններ, վիզաների ազատականացումը շարունակում է մնալ Հայաստան-ԵՄ օրակարգի առանցքային հարցերից մեկը և մեծ հետաքրքրություն է առաջացնում Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Ինչպե՞ս եք գնահատում մինչ այժմ արձանագրված առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում, ինչպիսի՞ հիմնական բարեփոխումներ են դեռ անհրաժեշտ, և որքանո՞վ է իրատեսական, որ առաջիկա տարիներին Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական միություն։

-Վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր բաղադրիչներից է, քանի որ այն մոտեցնում է մեր ժողովուրդներին։ Այն կհեշտացնի ճանապարհորդությունը աշխատանքի, ուսման և զբոսաշրջության նպատակներով։ Սա իր հերթին կնպաստի համագործակցության խորացմանը և մարդկանց միջև կապերի ընդլայնմանը:

Անցյալ տարվա նոյեմբերին մենք փոխանցեցինք Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, և այն ժամանակից ի վեր արձանագրվել է կայուն առաջընթաց, հատկապես փաստաթղթերի անվտանգության և միգրացիայի կառավարման ոլորտներում։ Կենսաչափական նույնականացման փաստաթղթերի ներդրումը կարևոր քայլ է, և ինչպես հասկանում եմ, այն շուտով կգործարկվի: Բարեփոխումները շարունակվում են նաև ապաստանի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ ԵՄ գործընկերների և այնպիսի գործակալությունների աջակցությամբ, ինչպիսիք են Europol-ը և Frontex-ը:  

Վիզաների ազատականացումը չափանիշների վրա հիմնված գործընթաց է, ուստի գործողությունների ծրագրում նշված բոլոր պահանջները պետք է կատարվեն մինչև վերջնական որոշման ընդունումը՝ ոչ միայն ԵՄ-ի, այլ առաջին հերթին՝ Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով։ Առաջընթացի առաջին զեկույցը կներկայացվի 2026 թվականի մայիսին նախատեսված Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում։

Եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։ Դա նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի քաղաքացիների համար կրթության, բիզնեսի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների ոլորտներում և էլ ավելի կամրապնդի կապերը Հայաստանի և Եվրոպական միության միջև։