Իսրայելի կողմից Բեյրութի հայաբնակ թաղամասի հարակից շրջանին հասցված հարվածից հայեր չեն տուժել
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի շենքերից մեկին, ինչի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Նաբաա շրջանը գտնվում է Բուրջ Համուդ թաղամասի անմիջական հարևանությամբ, որի բնակչության մեծամասնությունը հայեր են։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Բեյրութի հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկություններ փոխանցեց այդ կապակցությամբ՝ նշելով, որ վերջին օրերի ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև «Հըզբոլլահ»-ի ու Իսրայելի միջև 2024 թվականի հակամարտությունից ի վեր առաջին անգամ հրթիռակոծվել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ գտնվող բնակելի թաղամասը։«Բարեբախտաբար, լիբանանահայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, սակայն մեզ շատ է մտահոգում այն իրողությունը, որ թիրախավորվել է Բուրջ Համուդի հարակից տարածքը։
Հրթիռակոծումը բավականին մոտ է եղել մեր թաղամասին։ Հարվածից տուժած բնակարանում նույնպես հայեր չեն եղել։ Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ իսրայելական կողմը թիրախավորել է այն բնակարանը, որտեղ բնակվում էր «Հըզբոլլահ»-ի անդամներից մեկը, ով հատուկ նշանակություն ուներ Իսրայելի համար»,- ասաց Գանտահարյանը։ Նա վստահեցրեց, որ խուճապային տրամադրություններ չկան, սակայն կա անորոշություն, ինչն էլ մեծ անհանգստություն է պատճառում բնակիչներին։
«Լիբանանի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել իսրայելական կողմի հետ և նույնիսկ ցանկանում է պատվիրակություն ձևավորել, որպեսզի հանդիպեն Կիպրոսում, սակայն այդ հարցում էլ դեռ հստակություն չկա։
Փոխարենը՝ սաստկացել են հրթիռակոծումները։ Իսրայելը նպատակ է դրել անվտանգության գոտի ստեղծել Լիբանանի հետ սահմանի երկայնքով, և նույնիսկ նախատեսվում է այդ ծրագիրն իրականացնել Լիբանանի տարածք ներխուժելու միջոցով։ Շատ բարդ իրավիճակ է, և հանգուցալուծման որևէ նախադրյալ դեռ չի նշմարվում»,- հայտնեց Գանտահարյանը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին՝ հաջակցություն Իրանի։ Իսրայելն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ՝ թիրախավորելով Բեյրութը և Լիբանանի հարավային շրջանները։ Հարվածների զոհ է դարձել գրեթե 690 մարդ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...