Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից
«Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի հետապնդումը պայմանավորված է առաջին հերթին իր ազգային կերպարով։ Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ էությամբ տրամադրված է մեր ազգային արժեքների, ազգային պատկանելիության նկատմամբ»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի աջակիցը։
Նա ընդգծեց, որ Փաշինյանը պարբերաբար հալածում է մեր ազգային արժեքները, ինքնությունը։
«Ես չեմ կարող իմ ինքնությունը կորցնել, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը»,- նշեց Կարապետյանի աջակիցը։
Մեկ այլ աջակից նշեց, որ այս կառավարությունը վախենում է Սամվել Կարապետյանի՝ հաջորդ վարչապետ լինելու փաստից.
«Սամվել Կարապետյանն արդեն իսկ ներկայացրել է 5 տնտեսական քայլերը, որոնք ձեռնարկելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Վստահ ասում եմ՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը, և մենք ունենալու ենք ազատ, ինքնիշխան Հայաստան»։
Հիշեցնենք՝ «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում այս պահին համաժամանակյա բողոքի ակցիաներ են ընթանում։
Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում կառավարության, դատախազության և քննչական կոմիտեի շենքերի առջև։
Հակակոռուպցիոն դատարանն այսօր կքննի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Իսկ երեկվանից Սամվել Կարապետյանի աջակիցներն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ֆլեշմոբով հայտնում էին, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...