«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին
«Շողակաթ» հեռուստաընկերության լուծարման գործընթացն ավարտին հասցնելու համար կհատկացվի 22 մլն դրամ։ Համապատասխան որոշումը երեկ ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ 22 մլն դրամը կազմվել է ըստ «Շողակաթ» հեռուստաընկերության հաշվարկների հիման վրա և կուղղվի աշխատակիցների ազատման (աշխատավարձ, վերջնահաշվարկ, արձակման նպաստ), պարտավորությունների մարման և լուծարման գործընթացը ավարտին հասցնելու համար։
ԱԺ–ն 2025-ի հոկտեմբերի 24-ին ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Ակնհայտ էր, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։ ՀՀ կառավարության 2025 թ. դեկտեմբերի 25–ի որոշմամբ Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, այս տարվա հունվարի 1–ին լուծարվեց։
2026թ. պետբյուջեով «Շողակաթ» հեռուստաընկերության համար հատկացվել էր 221 միլիոն դրամ։ Այդ գումարից 22 միլիոնն էլ կօգտագործեն հեռուստատեսությունը լուծարելու համար։
Մեր տեղեկություններով, գումարի առյուծի բաժինը փոխանցվելու է Հանրային հեռարձակողի խորհրդին՝ Հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում տեխնիկական վերազինման նպատակով։ Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանություններն ուժեղացնում են իրենց քարոզչական միջոցները, բայց լուծարում են Մայր Աթոռին պատկանող հեռուստատեսությունը, որտեղ քննադատական խոսք էր հնչում գործող իշխանությունների հակաեկեղեցական և ապազգային քաղաքականության վերաբերյալ։
Աննա Սեյրանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...