ԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժ
Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը դեռևս չնույնականացված արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ դրանց քանակն առայժմ հստակեցված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է չինական Xinhua լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Արկերն արձակվել են Կորեայի Հանրապետության և ԱՄՆ՝ «Ազատության վահան» կոչվող 11-օրյա համատեղ զորավարժությունների ընթացքում, որոնք տևելու են մինչև մարտի 19-ը։ Շտաբների պետերի միացյալ կոմիտեն ներկայում վերլուծում է արկերի բնութագրերը և հեռահարությունը։
Սեուլը և Վաշինգթոնը պնդում են, որ համատեղ զորավարժությունները պաշտպանական բնույթի են, սակայն ԿԺԴՀ-ն դրանք որակել է իր տարածք ներխուժելու գլխավոր փորձ։
ԿԺԴՀ-ն հունվարի 27-ին բալիստիկ հրթիռ էր արձակել դեպի արևելք՝ ծովի ուղղությամբ: Եթե հաստատվի, որ սա նույնպես բալիստիկ հրթիռ է եղել, ապա դա կլինի այս տարվա ընթացքում նման հրթիռի արձակման երրորդ գրանցված դեպքը։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան