Մերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմը
Գերմանիան դիվանագիտական ջանքեր է գործադրում՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ զգուշացնելով, որ երկարատև պատերազմը լուրջ ռիսկեր է պարունակում Եվրոպայի անվտանգության և տնտեսական շահերի համար։
«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Իրանում պատերազմը դադարեցնելու համար և օգտագործում ենք բոլոր դիվանագիտական ուղիները։ Հույս ունենք գտնել պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելու ուղիներ, քանի որ այն ոչ մեկի համար անհրաժեշտ չէ և շատերին տնտեսական վնաս է հասցնում, այդ թվում նաև մեզ», – հավելել Գերմանիայի կանցլերը։
Մերցը ելույթ է ունեցել իր նորվեգացի ու կանադացի գործընկերների հետ մամուլի ասուլիսում՝ Նորվեգիայի գլխավորությամբ անցկացվող «Սառը արձագանք» ձմեռային զորավարժությունների շրջանակում։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործ...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը