Բահրեյնը և Քուվեյթը երկարաձգել են թռիչքների արգելքն իրենց օդային տարածքում
Բահրեյնը և Քուվեյթը հերթական անգամ երկարաձգել են թռիչքների արգելքն իրենց օդային տարածքում, որը գործում է փետրվարի 28-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մերձավոր Արևելքի ավիակարգավարական ծառայությունների աղբյուրը:
«Բահրեյնը և Քուվեյթը կրկին երկարաձգել են երկնքի փակումը ևս 12 ժամով», – ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ այդպիսով այդ երկրների երկինքը փակ է արդեն 16-րդ օրը:Աղբյուրը հայտնել է, որ Բահրեյնում իրականացվում են առանձին թռիչքներ հատուկ թույլտվություններով Մանամայի օդանավակայանից դեպի հարևան Սաուդյան Արաբիա ամենակարճ միջանցքով:Բահրեյնի և Քուվեյթի օդային տարածք փակվել է փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան