Անհրաժեշտ է խրախուսել նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում. ՀՀ նախագահ
Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ և արդյունավետ հարմարվելուց և նոր մոտեցումներ որդեգրելուց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հատվածի նորարարությունների ֆորումի ժամանակ ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ և արդյունավետ հարմարվելուց և նոր մոտեցումներ որդեգրելուց։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում։
Նորարարությունը պետական կառավարման մեջ նշանակում է ոչ միայն նոր տեխնոլոգիաների կիրառում, այլ նաև մտածողության փոփոխություն։ Այն ենթադրում է ավելի բաց կառավարման մշակույթ, համագործակցություն տարբեր հաստատությունների միջև և քաղաքացիների կարիքներին ավելի զգայուն լուծումներ։
Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն շարժվում է այդ ուղղությամբ՝ իրականացնելով հանրային կառավարման կարևոր և խորքային բարեփոխումներ։ Այս փոփոխությունների նպատակն է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ և ավելի հաշվետու՝ այն համապատասխանեցնելով ժողովրդավարական նորմերին և ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներին»,- ասել է նա։
ՀՀ նախագահի խոսքով՝ այս ճանապարհին առանձնահատուկ կարևոր դեր ունեն հանրային ծառայողները՝ պաշտոնյաներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ստեղծում են արդյունք, առաջարկում նոր լուծումներ և նպաստում ավելի արդյունավետ պետական համակարգի ձևավորմանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...