Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը
Ամեն օր նոր բան ուտելը կամ անհեթեթ որևէ տեսանյութ տարածելը Փաշինյանի դեպքում արդեն դարձել է սովորական օրինաչափություն։ Ուրախ ավտոբուսի առաջին օրվանից սկսած՝ Փաշինյանը պարբերաբար ինչ–որ բան է ծամում՝ պերաշկի, թխվածքաբլիթ, թթու լավաշ, վերջին օրերին էլ անցել է սեփական խոհանոցում պատրաստածը ըմբոշխնելու արարողություններին՝ եղինջով ապուր կամ կորեական աղցան ուտելով։
Փաշինյանի այս սովագարությունը այնպիսի ծավալների է հասել, որ նույնիսկ դուրս է եկել միջազգային ասպարեզ, ծաղրի արժանացել առաջատար լրատվամիջոցների կողմից, որոնք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես ծանր վիճակում գտնվող երկրի ղեկավարը, որի հարևանությամբ պատերազմ է ընթանում, զբաղված է ինչ–որ բաներ ուղիղ եթերում հուպ տալով։ Իրականում, Փաշինյանի արածը թեպետ հակահիգիենիկ, հակաէսթետիկ և տհաճ է, բայց ընդամենը մեկ նպատակ է հետապնդում՝ ամեն գնով իր ձեռքում պահել օրակարգը։ Վաղ առավոտից հասարակությանը քննարկելու թեմա տալ, որպեսզի խոսակցությունը գնա ոչ թե ընդդիմության առաջարկած տարբեր խնդիրների տեսլականների շուրջ, այլ իր ուտելու։
Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ սև փիառն էլ փիառ և հարկավոր է օրակարգը լցնել սեփական անձով, որպեսզի այլոց համար ժամանակ չմնա։ Սա, ի դեպ, հասարակության ուշադրությունը շեղելու դասական միջոց է, վաղուց օգտագործվում է, բայց այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, արդեն դրվել է արդյունաբերական ռելսերի վրա։ Ընդդիմությունն ու լրատվամիջոցներն էլ ակտիվորեն լուսաբանում են այս հանգամանքը, տարածում Փաշինյանի հակագեղագիտական տեսանյութերը, դրանով բացառապես նպաստելով նրա օրակարգի տարածմանը։ Իհարկե, որևէ մեկին էլ հաճելի չէ տեսնել երկրի ղեկավարին նման վիճակներում, բայց և շատ ավելի կարևոր է մի կողմ թողնել Փաշինյանի այս պահվածքը և կենտրոնանալ առավելապես երկրին հուզող խնդիրների վրա։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...