ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի վերականգնման հարց չկա։ Հարցին, թե ի՞նչ բացատրություն է ներկայացրել նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի ազատման մասին, նախարարն արձագանքել է նյարդային՝ բացատրություն ներկայացնելու կարիք չունի։ Պնդում է, թե գնահատում է Գզոյանին որպես գիտնականի, բայց վերջինս խախտել է իր պատասխանատվությունը։ Ի դեպ, երբ լրագրողները Անդրեասյանին հարցրել են՝ արդյոք Էդիտա Գզոյանը տեղեկացվել է արարողակարգի փոփոխության մասին, որը գործում էր տասնամյակներով, Ժաննա Անդրեասյանն արձագանքել է, որ այդ մասով ինքը չէ պատասխանատուն։
Նախարարի այս նյարդային պահվածքը վկայում է, որ իրենք էլ հրաշալի հասկանում են՝ Էդիտա Գզոյանին պարզապես քավության նոխազ են դարձրել իրենց դիլետանտության պատճառով և պարտադրել են հրաժարականի դիմում ներկայացնել ու հեռանալ, քանի որ գլխավոր պատասխանատուն, ով հենց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է, թերացել է իր աշխատանքում։ Հիշեցնենք, Փաշինյանն էլ հաստատել էր, որ Գզոյանին պարտադրել է հեռանալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Ցեղասպանության հուշահամալիր այցից և նրան Արցախյան հակամարտության վերաբերյալ գիրք նվիրելու պատճառով։
Մեր տեղեկություններով՝ որևէ մեկը՝ Փաշինյանի աշխատակազմից, Գզոյանին չէր տեղեկացրել, թե ինչ պետք է խոսի կամ ներկայացնի ԱՄՆ փոխնախագահին, և այսօր անվանի գիտնականին պարզապես հեռացնում են առանց հստակ և ողջամիտ բացատրության և փաստարկի։ Իրականում հենց Փաշինյանի ենթակաները պետք է պատասխանատու լինեին, եթե ինչ–որ բան սխալ էին արել։ Իսկ գործող իշխանությունները չափազանց նյարդային են տանում բոլոր նման դրսևորումները, երբ խոսքը վերաբերում է «Արցախին»։
Մանե Կիրակոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...