ՄԻՊ-ը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ՄԻԵԴ վճիռների կատարման համակարգային խնդիրները
Մարտի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության բաժնի ղեկավար Պավլո Պուշկարին և նույն վարչության իրավաբան Արմեն Մազմանյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջինիս կարևոր դերը ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։
Պաշտպանը կարևորել է նաև Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման հարցում։
Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առանցքային դեր ունի Հայաստանի օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում՝ հավելելով, որ ՄԻՊ հաստատությունը տարբեր գործիքներով նպաստում է այդ չափանիշների ներդրմանը և ՄԻԵԴ վճիռների պատշաճ կատարմանը։
Պավլո Պուշկարը բարձր է գնահատել ՄԻՊ հաստատության հետ համագործակցությունը՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի թե՛ տարեկան, թե՛ արտահերթ զեկույցների կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և ոլորտում առկա համակարգային խնդիրները։ Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել ազատությունից զրկված անձանց, զինված ուժերում իրավունքների պաշտպանության, վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում առկա խնդիրներին և զարգացումներին, փակ հաստատություններում կյանքի իրավունքի պաշտպանության բնագավառում առկա և մահվան դեպքերի արդյունավետ քննությանն առնչվող հարցերին։
Քննարկվել են նաև ընտանեկան բռնության, երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերն ու ոլորտում առկա համակարգային խնդիրները։
Անդրադարձ է կատարվել նաև ՄԻՊ հաստատությանը ներկայացվող դիմում-բողոքներին, այդ թվում` թեժ գծի միջոցով ներկայացվող անանուն դիմումներին։ Պաշտպանը նշել է, որ հաստատությունն առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով, և բազմաթիվ դեպքերում տեղեկատվությունը չի հրապարակվում՝ հաշվի առնելով դիմումների զգայուն բնույթը և խորհրդապահության սկզբունքը։
Կարևորվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցության պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով զարգացնել երկխոսությունը և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը Հայաստանում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...