Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ, արձանագրում է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը: Սպառնալիքների գնահատման՝ այսօր հրապարակված տարեկան զեկույցում կառույցն օրինակ է բերում Ադրբեջանի պահանջը՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։
«Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը՝ հեռացնելու հղումը, որը, նրա խոսքով, ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ», – գրում է ամերիկյան հետախուզական ծառայությունը:
Միաժամանակ տարեկան զեկույցն արձանագրում է, որ օգոստոսին Վաշինգտոնի հովանավորությամբ Սպիտակ տանն անցկացված Խաղաղության գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի համար ստեղծել է հնարավորություն՝ հասնելու երկարատև խաղաղության համաձայնագրի և նպաստելու տարածաշրջանային կայունության աճին։
Հետախուզական ծառայությունը, մասնավորապես, նկատում է, որ ամերիկյան կողմին հաջողվել է հասնել խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնության, ինչպես նաև հաստատվել է TRIPP նախագիծը, որը «կառավարվելու է ԱՄՆ-ի կողմից, և Հայաստանի հարավով անցնող ճանապարհով կապելու է Ադրբեջանն իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու երկրների և ողջ տարածաշրջանի համար»:
Վաշինգտոնի գնահատմամբ, այս զարգացումները նշանակալի շրջադարձ են հայ-ադրբեջանական հարաբերություններում: Հետախուզական ծառայությունը հիշեցնում է, որ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերադարձրել է Լեռնային Ղարաբաղը «Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչությունից»:
«Օգոստոսի 8-ից հետո երկու կողմերն էլ, կարծես, պատրաստակամ են պահպանել գագաթնաժողովից ստացված դրական ընթացքը։ Սահմանային հրադադարի խախտումները կտրուկ նվազել են, այժմ գրեթե չկան», – փաստում է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը՝ հիշեցնելով նաև, որ Ադրբեջանը բենզին է մատակարարել Հայաստան, ինչպես նաև թույլատրել է ցորենի տարանցիկ փոխադրումները, իսկ վարչապետ Փաշինյանն իր հերթին փոխադարձ առաջարկ է արել նախագահ Ալիևին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...