Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերով

Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլին

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում փետրվարի ընթացքում հավաքված 4.644.456 դրամը փոխանցվել է «Մաթեմիկ» ՀԿ-ին՝ կազմակերպության կրթական ծրագրերի իրականացման և զարգացման աջակցման նպատակով։ Հավաքված գումարը կուղղվի երեխաների և երիտասարդների կրթական զարգացմանը, գիտելիքի տարածմանը և կազմակերպության առաքելության առաջխաղացմանը՝ ի նպաստ կրթության ոլորտի շարունակական զարգացման: Շահառու երեխաների համար կիրականացվեն նաև ֆինանսական գրագիտության դասընթացներ:

IDBank-ի և Իդրամի «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում մարտի ընթացքում հավաքագրված միջոցներն ուղղվելու են «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը։

Նախորդ տարի կազմակերպված «Սիմֆոնիկ անտառ» համերգը գրանցեց զգալի հաջողություն և արժանացավ հանրության լայն արձագանքին՝ դառնալով յուրահատուկ մշակութային իրադարձություն, որը համադրեց դասական երաժշտությունն ու բնության միջավայրը։ Համերգը ոչ միայն մշակութային կարևոր նախաձեռնություն էր, այլև բնապահպանական ուղերձ ունեցող ծրագիր, որի շրջանակում հայտարարվել էր 20,000 ծառ տնկելու մասին։

Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ հանրության հետաքրքրությունն ու դրական արձագանքը՝ նախաձեռնության կազմակերպիչները որոշել են իրականացնել համերգի երկրորդ՝ ամփոփիչ մասը, որի ընթացքում «Մի դրամի ուժը» կլինի «Սիմֆոնիկ անտառ» ծրագրի գլխավոր և բացառիկ գործընկերը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում հավաքագրված միջոցները կուղղվեն հենց այս փուլին՝ նպաստելով ինչպես համերգի կազմակերպմանը, այնպես էլ նախորդ տարի հայտարարված ծառատունկի ծրագրի ամբողջական իրականացմանը։

IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Սիմֆոնիկ անտառի իրագործումը հնարավոր կլինի իրականացնել շնորհիվ ծրագրի ֆինանսավորման երկրորդ փուլի․ «Երբ մեկնարկում էինք ծրագիրը Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի և «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ, հնչեցրինք խոստում, որ անտառում կտնկվի 20.000 ծառ։ Առաջին համերգի և Իդրամի ու IDBank-ի համագործակցության շնորհիվ տնկվեց 10.000 ծառ, մարտ ամսվա ընթացքում Մի դրամի ուժի գումարով կտնկվի ևս 10.000 ծառ ու մեր երկրում կհիմնվի ևս մեկ անտառ, որը տարիներ անց դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։ Իդրամն ու IDBank-ը իրենց Սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում արդեն տնկել է շուրջ 42.000 ծառ: Այս տարվա համար ծառերի քանակը կկազմի ավելի քան 15.000: Այսպիսով մենք կիրագործենք մեր խոստումը 2025-2026 թվականների ընթացքում տնկել 25.000 ծառ», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Անցած տարի հոկտեմբերին կայացած համերգի տոմսերի վաճառքի հասույթի և IDBank-ի հովանավորության շնորհիվ մենք 2025թ աշնանը տնկեցինք 9,343 ծառ Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտ՝ ապագա Սիմֆոնիկ անտառում։ Շատ ուրախ ենք, որ այս համագործակցությունը շարունակվում է, և մենք այս տարի կավարտենք Սիմֆոնիկ անտառի տունկը։ Տարիներ անց այն կդառնա ոչ միայն նվագախմբի 20-ամյակի, այլ երաժշտության, բնության ու մեր բոլորի միասնության ուժի խորհրդանիշը» - ասաց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

«Մեզ համար անչափ ուրախալի և ոգևորիչ է, որ IDBank-ի և Իդրամի «Մի դրամի ուժը» նախաձեռնության հետ մեր համագործակցությունը չսահմանափակվեց միայն մեկ համերգով։ Համագործակցության շարունակությունը մեզ թույլ կտա ամբողջությամբ իրականացնել Սիմֆոնիկ անտառում 20.000 ծառ տնկելու մեր նախագիծը, որն իրականացնում ենք Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի հետ։ Առաջիկայում հանդիսատեսին կներկայացնենք ևս մեկ յուրօրինակ համերգային նախագիծ, որը կմիավորի բնությունն ու երաժշտությունը։ Հուսով ենք, որ նվագախմբի կառուցվածքով տնկվող յուօրինակ անտառը ոչ միայն կխորհրդանշի մեր 20-ամյա հոբելյանը, այլև կարևոր դեր կխաղա մեր երկրում անտառածածկ տարածքների ավելացման գործում», - ասել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, բնապահպանական և մշակութային կարևոր նախաձեռնություններին՝ համախմբելով մարդկանց փոքր ներդրումները մեծ և կարևոր նպատակների շուրջ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ