Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ խոչընդոտ պայմանագրի ճանապարհին. ԱՄՆ զեկույցն ու արձագանքները
Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը հրապարակած տարեկան զեկույցում արձանագրել է` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ՝ ուղիղ մեջբերելով Սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի պահանջը, փոխանցում է «Ազատություն»-ը։
«Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը՝ հեռացնելու հղումը, որը, նրա խոսքով, ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ», – ասված է զեկույցում:
Ադրբեջանի նախագահը Հայաստանի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը չի ուզում տեսնել:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը այս ձևակերպումներից եզրահանգել է՝ ԱՄՆ-ն ուղիղ ասում է՝ Հայաստանի իշխանությունը Սահմանադրության փոփոխության Իլհամ Ալիևի պահանջով է գնում. «Սևով սպիտակի վրա գրված է, մեկնաբանությունների տեղ չի թողնում։ Փաստորեն ամբողջ աշխարհը ֆիքսել է, որ Ալիևի պահանջով է, միայն Փաշինյանը հուսահատ ջանքեր է գործադրում սեփական ժողովրդին համոզելու, որ ոչ, լրիվ պատահականություն է, որ մենք Սահմանադրության փոփոխության մասին, ոչ թե բարեփոխումների մասին սկսեցինք խոսել այն բանից հետո, երբ դրա պահանջը հնչեցրեց Ալիևը։ Հիմա տեքստ էլ կհրապարակեն, ու կտեսնենք, որ շատ պատահականորեն լրիվ այն պահանջները, որոնք ունի Ալիևը, չկան, առաջարկում է Հայաստանը, որ հանեն։ Ներքին գործերի միջամտությունն էլ ո՞նց է լինում, ու ինքնիշխանության սահմանափակումը ո՞նց է լինում»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...