ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը
Երեկ Երևան է այցելել Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ով արդեն հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, այլ պաշտոնյաների հետ։ Ընդ որում, հենց Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում է հայտարարել, թե Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։
Նրա խոսքով՝ որոշ չարամիտ դերակատարներ փորձում են խաթարել ժողովրդավարական գործընթացները մի շարք եվրոպական երկրներում՝ կիբեռհարձակումների, ապատեղեկատվական արշավների միջոցով։ Այս համատեքստում Կոսը հիշատակեց հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ «Մենք այստեղ ենք՝ աջակցելու Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան»,- ասել է Կոսը։
Դեկտեմբերին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը Բրյուսելում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում հայտարարել էր, թե 12 միլիոն եվրո են հատկացնելու հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կոսը երեկ խոստացել է շատ ավելին փոխանցել, բայց ոչ հրապարակային, նաև համապատասխան խմբեր ուղարկել՝ իբր Ռուսաստանից բխող սպառնալիքների դեմ պայքարելու համար։
Հայաստանի իշխանությունները ավելի վաղ Եվրամիության ներկայացուցիչներին հայտնել էին, թե հատկացվող գումարը չափազանց քիչ է այդ սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Իհարկե, Եվրամիությունում էլ հրաշալի հասկանում են, որ գումարների մեծ մասը փոշիացվելու է Փաշինյանի և նրա թիմի կողմից, բայց և այս պահին ընտրել են ամեն գնով ռուսական ազդեցությունը չեզոքացնելու ռազմավարություն, ուստի խաղալու են Փաշինյանի խաղը, առավել ևս, որ երկուսի շահերն էլ համընկնում են։ Առաջիկայում Եվրամիությունից այլ հայտարարություններ կհնչեն ընդդեմ Ռուսաստանի և հայաստանյան ընդդիմության։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Արևմուտքը իր խաղադրույքն ամբողջությամբ դրել է Նիկոլ Փաշինյանի վրա և որևէ երկակի ստանդարտի առջև կանգ չի առնելու։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...