Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին
Հասարակություն

Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը նշում է՝ վրաց ուղղափառ եկեղեցու պատմությունը վաղ միջնադարից ի վեր մի պատմություն է ոչ միայն եկեղեցական կազմակերպության, այլ՝ ինքնության, հավատքի և ազատության։

Տեր Հոր խոսքով՝ նրա ավտոկեֆալիան դարեր շարունակ եղել է ոչ թե վարչական կարգավիճակ, այլ՝ աստվածաբանական ինքնագիտակցության արտահայտություն. եկեղեցին՝ որպես կենդանի մարմին, կոչված է ապրել իր ժողովրդի պատմության ներսում՝ անկախ, բայց միաժամանակ համընդհանուր եկեղեցու միաբանության մեջ։

«19-րդ դարի սկզբին, երբ Վրաստանը միացվեց Ռուսական կայսրությանը, այդ բնական ընթացքը խզվեց։ Կայսրական իշխանությունը վերացրեց վրաց եկեղեցու ինքնավարությունը՝ այն վերածելով էկզարխատի։ Սա պարզապես վարչական փոփոխություն չէր. դա եկեղեցու հոգևոր ինքնության սահմանափակում էր, նրա «ձայնի» լռեցում։ Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել էր ազգային կյանքի առանցքներից մեկը, ենթարկվեց արտաքին վերահսկողության՝ կորցնելով իր ինքնուրույնությունը։

Սակայն եկեղեցու էությունը չի կարող ամբողջությամբ կաշկանդվել։ Ավտոկեֆալիայի ձգտումը շարունակեց ապրել՝ որպես ներքին կրակ։ Եվ 1917 թվականը դարձավ շրջադարձային պահ. քաղաքական ցնցումների, կայսրության փլուզման և նոր պատմական հնարավորությունների պայմաններում Վրաց եկեղեցին վերականգնեց իր կանոնական անկախությունը։ Սա կարելի է ընկալել ոչ միայն որպես պատմական արդարության վերականգնում, այլ՝ որպես մի տեսակ «հարություն»՝ երկարատև խաչելությունից հետո։

Այս նոր շրջանի առաջին դեմքերից էր Կիրիոն Բ-ը։ Նրա կյանքը խորհրդանշական է. նա հալածվել էր, աքսորվել, նույնիսկ զրկվել հոգևոր կոչումից՝ հենց ավտոկեֆալիայի գաղափարը պաշտպանելու համար։ Նրա ընտրությունը որպես առաջին պատրիարք՝ վերականգնված անկախության պայմաններում, կարծես վկայում էր, որ ճշմարտությունը, որքան էլ ճնշվի, ի վերջո հաղթում է։ Սակայն նրա կարճատև պատրիարքությունը և ողբերգական մահը՝ սպանությունը անհայտ հանգամանքներում, ցույց տվեցին, որ ազատությունը միշտ ուղեկցվում է խաչով։ Եկեղեցու ճանապարհը երբեք չի լինում միայն հաղթանակների ճանապարհ. այն նաև զոհաբերության ճանապարհ է։

Կիրիոնի մահից հետո պատրիարք դարձած Լեոնիդը շարունակեց այդ դժվարին ընթացքը։ Նրա առաջնորդության տարիներին Վրաստանը մտավ խորհրդային իրականություն, և եկեղեցին նորից կանգնեց ճնշումների առաջ։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում եկեղեցին չդադարեց իր առաքելությունը՝ քարոզչություն, կրթություն, Սուրբ Գրքի թարգմանության աշխատանքներ։ Սա վկայում է, որ եկեղեցին գոյատևում է ոչ այնքան արտաքին ազատության շնորհիվ, որքան ներքին հավատի ուժով։

Հատկանշական է, որ վերջին հարյուրամյակում Վրաց եկեղեցին ունեցել է ընդամենը մի քանի առաջնորդներ, որոնցից հատկապես երկարատև ծառայությամբ առանձնանում է Իլիա Բ կաթողիկոս-պատրիարքը։ Նրա գրեթե կեսդարյա առաջնորդությունը ցույց է տալիս մի կարևոր ճշմարտություն. եկեղեցու կայունությունը կախված է ոչ միայն կառույցներից, այլ՝ հոգևոր առաջնորդության խորությունից և ժողովրդի վստահությունից։

Այս ամբողջ պատմությունը մեզ առաջարկում է մի կարևոր աստվածաբանական ընթերցում։ Եկեղեցու ավտոկեֆալիան չի կարող ընկալվել միայն որպես ինքնավար կառավարման ձև։ Այն կոչ է՝ պատասխանատվության, հավատարմության և ծառայության։ Երբ եկեղեցին կորցնում է իր անկախությունը, վտանգվում է նրա մարգարեական ձայնը։ Բայց երբ նա վերականգնում է այն, նա կրկին կանգնում է խաչի առաջ՝ կոչված լինելով վկայել ճշմարտությունը, նույնիսկ եթե դրա գինը տառապանքն է։

Վրաց եկեղեցու նորագույն պատմությունը, այսպիսով, դառնում է խորը խորհրդանիշ. խաչից դեպի հարություն, լռությունից դեպի խոսք, ստրկությունից դեպի ազատություն։

Եվ այս պատմությունը հիշեցնում է մեզ, որ եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ։ Նա կենդանի մարմին է, որը ապրում է ժամանակի մեջ, բայց կոչված է վկայել հավիտենականը»,- նշել է Տեր Հեթումը։