ՄԻՊ-ն ու Թունյանը քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր
Անահիտ Մանասյանն ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր
Մարտի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին։
Զրուցակիցները քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության առումով առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել գործարար միջավայրում իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։
Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում նոր և արդյունավետ կառուցակարգերի ներդրումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ այն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ընթացիկ առաջնահերթություններից է։
Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության զարգացման հեռանկարներին` նպատակ ունենալով խթանել գործարար միջավայրում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների զարգացումը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...