Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել, բայց ինչու՞ եք քարեր նետում, երբ ինքներդ ապակե տանիքի տակ եք
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իմ երեկվա գրառումից հետո արձագանքները տարբեր էին։
Դերակատարներից ոմանք իրենց էին փնտրում իմ տողերի արանքում, թեպետ տողերս իրենց մասին չէին, այլ ընտրություններին նախապատյաստվող ընդդիմադիր քաղաքական ճամբարների։
Իսկ իրական հասցեատերերից ամենաագրեսիվները շունչ քաշելու փոխարեն իրենց ժամկետանց թույնի մի քանի պարկ փորձում են նետել Հանրապետականի ուղղությամբ։
Եթե հարցնեք, թե Նիկոլից հետո ով է ամենամեծ վնասը հասցրել Հայաստանի քաղաքական կյանքին, ապա ստաբիլ երկրորդ տեղում է երկրորդ նախագահի քարոզչական թիմը։
Տղերք, դուք կարող եք վատ հարաբերություններ ունենալ մեկ այլ ճամբարի հետ, մյուսի եւ էն մյուսի հետ էլ։
Բայց երբ պարզվում է, որ կոնֆլիկտներ ունեք ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր դերակատարների եւ ուժերի հետ, ապա ակնհայտ է, որ պրոբլեմը ձեր ներսում է։ Որ պրոբլեմը հենց դուք եք։
Եւ մինչեւ ինքներդ ձեզ ազնվորեն դա չխոստովանեք եւ չփորձեք լուծումներ գտնել, շարունակելու եք դեստրուկտիվ եւ տոքսիկ դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում՝ թունավորելով միջավայրը եւ ինքներդ ձեզ։
Ես չեմ մոռացել Հանրապետականի, երրրորդ նախագահի, իմ ընկերների եւ իմ մասին ձեր այլանդակությունները։
Եւ վստահեցնում եմ ձեզ, այդ ամենի պատասխան տալու ժամանակը գալու է, հատկապես Մոսկվայից Երեւան հակաքարոզչության թունավոր գեղձերը կառավարողի համար։
Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել, բայց ինչու՞ եք դեռ շարունակում քարեր նետել, մանավանդ երբ ինքներդ եք գտնվում ապակե տանիքի տակ»,- գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...