Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերով

Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)

Euromedia24-ի «Մեծ քննարկման» տաղավարում բանախոսները քննարկում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հավանական սցենարները, դրա տնտեսական վնասներն ու վտանգները և այլ կարևորագույն հարցեր, որոնք տեղ են գտել մամուլում ու սոցիալական մեդիայում։

Հաղորդման բանախոսներն են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։ Քննարկման մոդերատորն է «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ Վահան Բաբայանը։

Վահան Բաբայանը, դիմելով ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին, հարցնում է՝ արդյոք Ալիևը կարող է ընտրություններից հետո փոխել նախաստորագրված խաղաղության փաստաթղթի բովանդակությունը՝ պահանջելով որևէ պայման կատարել, որպեսզի ինքը համաձայնի ստորագրել՝ սպառնալով «երկաթե բռունցքով»։

Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ այդ պայմանները վաղուց են դրվել, և Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դրանց։ Պարզապես իմանալով, որ այդ զիջումները կարող են ներքաղաքական բախումների պատճառ լինել, ձգձգում է։ Կարևորը օդային միջանցքի հետևյալ ձևակերպումն է․ Ալիևը ասում է, որ իրենք են դա վերցրել՝ հավելելով, որ միջազգային իրավունքով դա իրենց հասնում էր, ուղղակի Հայաստանը չէր տվել, և իրենք վերցրել են։ Այստեղ վտանգը հետևյալն է․ Ալիևը ինչ էլ որ անում է, աշխատում է միջազգային խաղացողների զայրույթին չարժանանալ։ 

«Ալիևը ինչո՞ւ պատերազմի համար տարածաշրջանում շահեր ունեցող երկրների ճնշմանը չարժանացավ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը Պրահայում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչեց, որով Ադրբեջանի նախագահին իրավունք տվեց իր տարածք հանդիսացող Արցախում իրականացնել ռազմական գործողություններ՝ հակաահաբեկչական շեշտադրումով։ Ալիևը օգտվեց ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջազգային իրավունքից։ Այսպիսով՝ նա օդային տարածքը վերցրել է ուժով, բայց նա հիմնավորում էր, որ այդ օդային տարածքը իրենցն էր Ադրբեջանի երկու մասը միմյւանց կապելու իրավունքից ելնելով։ Եվ Ալիևի նշած ադրբեջանցի փախստականները միջազգային կոնվենցիայով իրավունքներ ունեն՝ վերադարձ, աշխատանք, տանի, անվտանգություն»,-ասում է Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կնքվում է պատերազմող կողմերի միջև, և Ադրբեջանը կարող է պարտվող կողմից, այս դեպքում՝ Հայաստանից, ռազմական տուգանք՝ կոնտրիբուցիա պահանջել։ Ավելին, նա կարող է միջազգային հետախուզում և արտահանձնում պահանջել այն ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ովքեր պատճառ կարող էին լինել, իր բնորոշմամբ, 1988-1991 թվականներին 5000 ադրբեջանցիների անհետանալու համար։ Ալիևն այս ամենի համար հիմնվելու է միջազգային իրավունքի վրա՝ հավելելով, որ եթե այն չի գործում, ինքը ուժով է վերցնում։ 

«Փաշինյանը Ադրբեջանի թեկնածուն է, և մեր ժողովուրդը հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելիս՝ պետք է կողմնոշվի՝ Ադրբեջանի թեկնածուին է ձայն տալիս, թե՞ այդ թեկնածուի դեմ ցասնկացած այլ քաղաքական ուժի»,- հավելում է Հայկ Նահապետյանը։  

«Իշխանությունը «Թրամփի ուղու» վրա կառուցել է քարոզչական հնարք, որպեսզի փորձի հարց լուծել։ Ի՞նչ եք կարծում, նրանք վերլուծաբաններ չունե՞ն, որպեսզի հուշեն, որ կարող է ոչինչ չստացվել»,-հարցնում է քննարկման մոդերատոր Վահան Բաբայանը։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ տարածաշրջանում, վստահաբար, բալանսի փոփոխություն է տեղի ունենալու։ Եվ «Թրամփի ուղին» միայն այդ «արահետը» չի լինելու, այլ նաև Իրանի մի մասը։ Իսկ եթե ԱՄՆ-ն պարտվի, նա դուրս է գալու ոչ միայն Պարսից ծոցի երկրներից, այլ նաև նրա առջև պահանջ է դրվելու, որ այնտեղ ամերիկյան բազաներ չլինեն։ Այնպես որ, այդ ամերիկյան բազաները ոչ միայն անվտանգություն չեն ապահովում, այլ այդ երկրները ծախսում են իրենց ռեսուրսները, որ այդ բազաների տեխնիկան անվնաս մնա։ Այս համատեքստում, Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, դուրս են գալու նաև մեր տարածաշրջանից, և այդ «ուղի» կոչվածը ուղղակի զրոյացվելու է։  

«Այս պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակը քիչ հավանական է, և եթե Իրանը հաղթի, «Թրամփի ուղի» կոչվածը ընդհանրապես գոյություն չի ունենալու, և Իրանը նախանձախնդիր է լինելու իր բոլոր հարևանների հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որ իր հարևանների տարածքում Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն ներկա չլինեն»,- եզրափակում է Հայկ Նահապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։