Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ
Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը շարունակաբար մնում է օրակարգի կենտրոնում, և այդ համատեքստում առավել մեծ ուշադրություն է գրավում Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական ծրագիրը, որը համապարփակ կերպով անդրադառնում է հանրապետության զարգացման հիմնական ուղղություններին։ Ծրագրի հիմքում դրված է պարզ, բայց առանցքային մոտեցում՝ երկրի զարգացման գլխավոր բանալին տնտեսական խնդիրների համակարգային լուծումն է։
Մասնագետները հատկապես ընդգծում են տարածաշրջանային զարգացման կարևորությունը՝ շեշտադրելով արտադրության տեղայնացման և ներմուծման փոխարինման անհրաժեշտությունը, ինչը կարող է էապես փոխել մարզերի տնտեսական պատկերը։
Ծրագրի առանցքային ուղղություններից մեկը ներքին արտադրության խթանումն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջարկած մոտեցումները միտված են ոչ միայն ներմուծման կախվածության նվազեցմանը, այլև նոր աշխատատեղերի ստեղծմանը, տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանը և տնտեսական կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում կարևորվում են նաև հարկային բարեփոխումները, փոքր և միջին բիզնեսի հարկային բեռի թեթևացումը և վարչական ընթացակարգերի պարզեցումը, որոնք կարող են նպաստել գործարար միջավայրի առողջացմանը։
Մարտի 22-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերթական գրասենյակն է բացել Աբովյան քաղաքում՝ շարունակելով իր տարածաշրջանային ակտիվությունը։ Հանդիպմանը մասնակցած քաղաքացիներին կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները՝ անդրադառնալով նաև երկրի ներկա տնտեսական իրողություններին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին տնտեսական բեռը զգալիորեն աճել է թե՛ պետական, թե՛ մասնավոր մակարդակներում։ Նա նշել է, որ վարկային ծանրաբեռնվածության աճը ուղիղ հետևանք է բավարար աշխատատեղերի և բարձր եկամուտների բացակայության, և ընդգծել է, որ իրավիճակը փոխելու միակ ճանապարհը զարգացած տնտեսություն կառուցելն է։
Նարեկ Կարապետյանի դիտարկմամբ՝ բարձր աշխատավարձը ձևավորվում է մրցակցային աշխատաշուկայի պայմաններում, երբ աշխատատեղերի քանակն այնքան մեծ է, որ գործատուն է շահագրգռված աշխատակցին ներգրավելու մեջ։ Այսպիսի միջավայրում աշխատավարձերը բնականաբար աճում են, իսկ քաղաքացիների վարկային բեռը դառնում է կառավարելի։ Նրա խոսքում շեշտադրվել է, որ տնտեսական քաղաքականության առանցքը պետք է լինի հենց աշխատատեղերի ստեղծումը և արտադրության զարգացումը, այլ ոչ թե կարճաժամկետ լուծումները։
Առաջարկվող տնտեսական մոդելը, ըստ էության, միտված է երկարաժամկետ կայուն զարգացման ապահովմանը՝ հիմնված իրական հատվածի ուժեղացման վրա։ Եթե ծրագրի դրույթները կյանքի կոչվեն, հնարավոր կլինի ոչ միայն նվազեցնել սոցիալական լարվածությունը, այլև վերականգնել մարզերի տնտեսական ակտիվությունը, ստեղծել նոր հնարավորություններ բնակչության համար և կանխել արտագաղթը։
Սամվել Կարապետյանի ներկայացրած հինգ տնտեսական քայլերը ձևավորում են այն ռազմավարական ուղղությունը, որը կարող է Հայաստանը դուրս բերել առկա դժվարություններից։ Ուժեղ տնտեսությունը անքակտելիորեն կապված է ուժեղ պետության հետ, և ներկայիս պայմաններում առավել քան երբևէ անհրաժեշտ է արդյունավետ կառավարման փորձ և հստակ տեսլական։ Այդ համատեքստում ներկայացվող ծրագիրը հավակնում է դառնալ ոչ միայն քաղաքական առաջարկ, այլ նաև զարգացման իրական ճանապարհային քարտեզ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...