Մենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադառնում է հասարակության սպասելիքներին, երկրի անվտանգությանն ու տնտեսական զարգացման առաջնահերթություններին։
Կարապետյանի խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներ ժամանակին աջակցել են գործող իշխանություններին՝ ակնկալելով փոփոխություններ, որոնք, սակայն, նրա գնահատմամբ, չեն արդարացել։ «Մեծ մասը, հույսով, այս մարդկանց աջակցել է, որովհետև ինչ-որ սպասելիքներ է ունեցել, հետո չեն արդարացել այդ սպասելիքները, բայց որպեսզի հասկանաք, թե որքան չեն արդարացել, մի քիչ պատմեմ»,– նշել է նա։
Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ Կարապետյանը թվային համեմատություն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Երբ որ ինքը եկել է իշխանության, Հայաստանը Ադրբեջանից 2,5 անգամ ավելի քիչ զենք ուներ, հիմա գիտեք՝ ինչքան անգամ քիչ զենք ունի՝ ութ»։
Տեսանյութում նա խոսել է նաև տնտեսական քաղաքականության կարևորության մասին՝ ընդգծելով, որ առաջնահերթությունը պետք է լինի տնտեսության զարգացումը։ «Որ ասում ենք՝ տնտեսություն պիտի կառուցենք, ասում են՝ չէ, պետք է քաղաքականությունից խոսել։ Տնտեսություն պիտի կառուցենք, որ մարդիկ վարկերի տակից դուրս գան, բարձր աշխատավարձով աշխատանք ունենան»,– նշել է նա։
Կարապետյանի խոսքով՝ աշխատատեղերի ավելացումը կարող է նպաստել նաև սոցիալական վիճակի բարելավմանը. «Եթե շատ աշխատատեղեր են լինում, աշխատավարձի չափը աճում է, վարկերը այսքան ծանր չեն լինում՝ սա է մեր տեսլականը»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...