Սպերցյանը, հավանաբար, գերազանցել է այն առաջնության մակարդակը, որտեղ խաղում է. Արշավին
Լոնդոնի «Արսենալի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը բարձր է գնահատել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղամակարդակը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Նիժնի Նովգորոդի» դեմ կայացած վերջին խաղում (5-0) հայ կիսապաշտպանը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Նա արդեն շատ տարիներ կայուն կերպով ցուցադրում է իր մակարդակը։ Շատ ուժեղ ֆուտբոլիստ է, որն, հավանաբար, արդեն գերազանցել է այն առաջնության մակարդակը, որտեղ ելույթ է ունենում»,- Արշավինի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանն ընդհանուր առմամբ մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նշենք նաև, որ Transfermarkt պորտալը «ցուլերի» ավագի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»