Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի հաղորդավար Մարիո Նավֆալին՝ հայտնվելով միջազգային այն հարթակում, որտեղ նախկինում հանդես են եկել համաշխարհային քաղաքական և մեդիա դաշտի ազդեցիկ դեմքեր։ Զրույցը տեղի է ունեցել տարածաշրջանային լարվածության խորացման պայմաններում և կենտրոնացած էր Հայաստանի առջև կանգնած անվտանգության և քաղաքական մարտահրավերների վրա։
Հարցազրույցի առանցքում Մերձավոր Արևելքում ձևավորված իրավիճակն էր և հատկապես Իրանի շուրջ զարգացումները։ Կարապետյանը շեշտել է, որ Իրանի հնարավոր ապակայունացումը կամ պարտությունը կարող է կտրուկ փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում՝ առաջացնելով մի շարք ծանր հետևանքներ Հայաստանի համար։ Նրա գնահատմամբ՝ այդ սցենարի դեպքում հնարավոր են փախստականների աննախադեպ հոսքեր դեպի Հայաստան, ազգային փոքրամասնությունների թվի աճ, ինչպես նաև անջատողական տրամադրությունների ակտիվացում։ Միևնույն ժամանակ, վտանգի տակ են հայտնվում նաև Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գնացող մատակարարման ուղիները, ինչը կարող է նոր տնտեսական ճգնաժամերի պատճառ դառնալ։
Կարապետյանը առանձնապես ընդգծել է, որ Հայաստանը ներկայումս տարածաշրջանի ամենախոցելի երկրներից մեկն է նման զարգացումների պարագայում։ Նրա խոսքով՝ Իրանի պարտությունը կարող է ունենալ նույնիսկ ավելի ծանր հետևանքներ, քան այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, քանի որ այդ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել միաժամանակ և՛ անվտանգային, և՛ ժողովրդագրական, և՛ տնտեսական ճնշումների ներքո։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այն նախագծին, որը ներկայացվում է որպես Հայաստանի միջոցով նոր հաղորդակցային ուղղության ձևավորում՝ շրջանցելով Իրանը։ Կարապետյանը այդ նախաձեռնությունը գնահատել է որպես իրագործելիության լուրջ խնդիրներ ունեցող և, ըստ էության, ձախողման դատապարտված նախագիծ՝ նշելով, որ այն չի կարող ապահովել տարածաշրջանային կայունություն և տնտեսական կանխատեսելիություն։
Բացի արտաքին քաղաքական զարգացումներից, քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրները։ Կարապետյանը խոսել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների աճի, քաղաքական ճնշումների և հասարակական լարվածության մասին։ Նրա խոսքով՝ երկրում շարունակվում են ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումները, իսկ քաղաքական դաշտը գնալով ավելի սահմանափակ է դառնում։ Այդ համատեքստում նա հիշատակել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորման փաստը՝ այն ներկայացնելով որպես քաղաքական ճնշման դրսևորում։
Հատկանշական է, որ հարցազրույցի ընթացքում Նարեկ Կարապետյանը չի բացառել նաև սեփական հնարավոր ձերբակալությունը մոտակա մեկ ամսվա ընթացքում՝ դա կապելով առաջիկա ընտրությունների և ներքաղաքական իրավիճակի սրման հետ։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կանգնած է միաժամանակ արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների առջև, որոնք պահանջում են ոչ թե իրավիճակային արձագանքներ, այլ հստակ ռազմավարական մոտեցում։ Կարապետյանը փաստացի ազդարարում է, որ տարածաշրջանային հնարավոր ցնցումների ֆոնին երկրի դիմադրողականությունը կախված է կառավարման որակից և ազգային անվտանգության համակարգի արդյունավետությունից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել