Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան
Մեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցին
Քաղաքականություն

Իրանի խորհրդարանի խոսնակը «կեղծ լուրեր» է որակել Թրամփի հայտարարությունը բանակցությունների մասին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ են ընթանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղալիբաֆն այս մասին մարտի 23-ի երեկոյան գրառում է արել X հարթակում։

«Կեղծ լուրերն օգտագործվում են ֆինանսական և նավթի շուկաները մանիպուլացնելու և այն ճահճից դուրս գալու համար, որում խճճվել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը», – գրել է նա։Reuters-ը գրում է, որ իսրայելցի մի պաշտոնյա և իրավիճակին ծանոթ երկու այլ աղբյուր հայտնել են, որ հենց Ղալիբաֆն է իրանական կողմի հետ բանակցություններ վարում։

Թրամփը մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Իրանի հետ բանակցում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և իր խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները: Նա չի հայտնել, թե ով է բանակցում իրանական կողմից, սակայն ասել է՝ նա երկրի հարգված ղեկավարներից մեկն է:ԱՄՆ նախագահը 5 օրով երկարաձգել է Իրանին տված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու համար, ինչը չանելու դեպքում սպառնացել էր ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները։

Թրամփը նաև հայտարարել էր, որ Իրանն է կապվել ԱՄՆ-ի հետ, քանի որ չէր ցանկանում, որ իր էներգետիկ ենթակառուցվածքը հարվածների ենթարկվի: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը համաձայն են բազմաթիվ կետերի շուրջ: ԱՄՆ նախագահը նաև նշել է՝ որպես հնարավոր համաձայնագրի մաս ԱՄՆ-ն կվերցնի Իրանի հարստացված ուրանը:

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կպահպանի հնգօրյա ժամկետը, և եթե ամեն բան լավ ընթանա, ապա իրավիճակը կհանգուցալուծվի: Նա նաև վստահություն է հայտնել, որ եթե ամեն ինչ ստացվի, Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, և նավթի գինը կտրուկ կնվազի: