Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր կողմեր, այդ թվում՝ համագործակցությունը առևտրա-տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում», - նշել են Կրեմլից։
Իսկ Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով: Այլ մանրամասներ չեն նշվում: Գրեթե նույն այդ ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտարարում էր՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, և թելերի մեծ մասը տանում է դեպի ՌԴ։ «Դուք մի պատկերացրեք կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից բարձրագույն իշխանությունն ամեն ինչ կազմակերպում է, կարո՞ղ եք տեսնել ՌԴ պատգամավորներ, որոնք Հայաստանի իշխանության դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն՝ կարող եք տեսնել, կարո՞ղ եք տեսնել փորձագիտական շրջանակներից նման բաներ՝ կարող եք տեսնել»,- ընդգծել է Միրզոյանը։
Մի կողմից՝ ՀՀ գործող իշխանությունները նոր ջանքեր են գործադրում հակառուսական տրամադրությունները սրելու համար, մյուս կողմից՝ Փաշինյանն անձամբ է զանգահարում ՌԴ նախագահին, նրա հետ հարցեր քննարկում, «ջան-ջիգյար» անում։
Իհարկե, Փաշինյանից ու նրա թիմակիցներից բարդ է երբևէ սկզբունքայնություն ակնկալել, այդ մարդիկ վաղուց ապացուցել են, որ սկզբունքներ չունեն։ Եվ դա վերաբերում է ոչ միայն ՌԴ-ին, այլև ԵՄ-ին, ԱՄՆ-ին, ցանկացածին։ Լավ կլիներ, եթե այդ անսկզբունքայնությունն օգտագործվեր սեփական երկրի շահերի համար, բայց գործող իշխանությունը նույնիսկ այդ հարցում սկզբունքներ չունի, միակ նպատակը ամեն գնով վերարտադրվելն է։
Սոնա Գալստյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել