Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ
Երևանի մամուլի շենքի փոխարեն պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի կլինի։ Համապատասխան նախագիծը անշարժ գույքի խոշոր էքսպոյում ներկայացնելու են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն։ 1981 թ. կառուցված շենքը տասնամյակներ շարունակ տուն է եղել տասնյակ լրատվամիջոցների համար, իսկ գործող իշխանությունն անցած տարիների ընթացքում մեկիկ-մեկիկ մաքրեց շենքը ԶԼՄ-ներից՝ խոստանալով իբր վերանորոգել այն։ Վերջիններից մեկն «Առավոտ» օրաթերթն էր, որը 1994 թվականից՝ 30 տարուց ավելի, աշխատում էր այդ շենքում։
«Առավոտին» անցած տարի հեռացրին շենքից, և այժմ իշխանությունը նախատեսում է Մամուլի շենքը դարձնել էլիտար հյուրանոց։ Մամուլի շենքի յուրացումն ու ձևափոխումը ոչ միայն իշխանությունների ագահության, այլև մամուլի դեմ արշավանքի խորհրդանիշ կարելի է համարել։ Փաշինյանի գլխավորած թիմում ամենաշատ լրագրողներն են, որ երբևէ եղել են իշխանության։
Ինքը՝ իշխող ուժի ղեկավարն էլ, «ոչ բարով», լրագրող է, երկարամյա խմբագիր։ Տրամաբանորեն այս իշխանությունը պետք է ամենաշահագրգռվածը լիներ խոսքի ազատության, մամուլի իրավունքների պաշտպանության հարցում, բայց իշխանության գալու առաջին իսկ օրերից փաշինյանական թիմը իսկական պատերազմ է հայտարարել անկախ մամուլին, փորձում է ճնշել բոլոր հնարավոր միջոցներով։
Մոնիկա Կիրակոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել