Իրանը դիտարկում է միջնորդների միջոցով ստացված ԱՄՆ-ի ուղերձը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ բանակցությունների մասին հայտարարության ֆոնին Թեհրանում ուսումնասիրում են Վաշինգտոնի կողմից միջնորդների միջոցով ուղարկված ուղերձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյայի։
«Մենք ստացել ենք ԱՄՆ-ի պայմանները միջնորդների միջոցով, և դրանք քննարկվում են», – հեռուստաալիքին ասել է պաշտոնյան։Հրապարակման համաձայն՝ Իրանի ստացած ԱՄՆ-ի ուղերձը «երկու պատերազմող երկրների միջև բանակցությունների հնարավոր նախանշան է», սակայն դրա բովանդակության մասին որևէ մանրամասնություն չի տրամադրվել։
Թրամփը, մարտի 23-ի երեկոյան հայտարարել է, որ Իրանը լրջորեն է տրամադրված Միացյալ Նահանգների հետ բանակցություններին։«Մենք հիանալի բանակցություններ ենք ունեցել։ Մենք շատ ենք խոսել իրանցիների հետ, բայց այս անգամ նրանք լրջորեն են տրամադրված», – ասել է նա Մեմֆիսում կայացած «կլոր սեղանի» նիստի ժամանակ։
Նաև մարտի 23-ին Թրամփը հայտնել է, որ և՛ Վաշինգտոնը, և՛ Թեհրանը ցանկանում են հասնել համաձայնության, որը վերջ կդնի հակամարտությանը տարածաշրջանում։«Իրանցիները շատ են ցանկանում համաձայնագիր կնքել։ Մենք նույնպես ցանկանում ենք համաձայնագիր կնքել», – լրագրողներին ասել է նա։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին տեղեկությունները, բայց նշել է, որ Թեհրանը բարեկամական երկրների միջոցով ստացել է ուղերձներ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի հարցման մասին։Իրանի խորհրդարանի խոսնակն իր հերթին ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն վարում։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան