Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմ
Որքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, այնքան գործող իշխանությունների հռետորաբանությունն ավելի ու ավելի է կոշտանալու՝ ընդհուպ անցնելով բարեկրթության բոլոր կանոնները։ Այսօր խորհրդարանում մեկնարկում է հերթական քառօրյան։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կիրակի օրը Փաշինյանը, ով չափազանց զայրացած է եղել մետրոյում արցախցի կնոջ հետ իր իսկ սկանդալից, երեկոյան իր մոտ է հավաքել վարչության մի քանի անդամների, Ազգային ժողովի ղեկավարներին և պահանջել չափազանց կոշտ վերաբերմունք դրսևորել խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, ընդհուպ, եթե բանը հասնի նաև ձեռնամարտի, չզսպել քպականների կրքերը։
Տևական ժամանակ խորհրդարանում, իհարկե, բանը ձեռնամարտի չէր հասնում։ 2021-2022 թթ.-ին մի քանի դեպքերից հետո սովորաբար ամեն ինչ ավարտվում էր լեզվակռվով և բավականին սուր բանավեճով, բայց այժմ իշխանությունը նպատակ ունի հանրությանը ցույց տալու, թե ինքը տիրապետում է իրավիճակին բոլոր առումներով, այդ թվում նաև ընդդիմությանը՝ հարկ եղած դեպքում ծեծի ենթարկելով։ Արդեն իսկ, ըստ մեր աղբյուրի, ՔՊ-ում մի քանի պատգամավորների հանձնարարել են ուշադիր լինել և հարկ եղած դեպքում հարձակվել ընդդիմության՝ «Հայաստան դաշինքի» պատգամավորների վրա։
Իրավիճակը առավել սուր կարող է լինել արդեն չորեքշաբթի օրը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, եթե ընդդիմությունը մասնակցի այդ հարցուպատասխանին։
Նունե Եգանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել