Հայաստանի վրա հարձակվելը Ալիևի համար անվճար է, դիմացը կանգնած է չպաշտպանվելու երաշխիքներ տվողը
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․
«Ալիևը մահապարտ չէ և ոչ էլ խելագար։ Նա հարձակվում է միայն այնտեղ, որտեղ հաղթանակը երաշխավորված է։
2023 թ. Ադրբեջանի հարձակումը անգամ սովից հյուծված Արցախի վրա հնարավոր եղավ միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանից Ալիևը ստացավ երաշխք այդ հարձկման դեպքում Արցախին չօգնելու ու չմիջամտելու վերաբերյալ։
Այդ երաշխիքները տրվեցին ուղիղ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով։ Դա խաղաղություն չէր, դա սպանդի թույլտվություն էր, մեղսակցություն։
Այսօր նույն տրամաբանությունն են փորձում փաթաթել մեր վզին։ Մեզ ասում են՝ «ծնկեք ու այդպես մնացեք, որ չխփեն»։ Բայց իրականությունը հակառակն է. խփում են հենց ընկածին։
Պետությունը պաշտպանելուն պատրաստ ղեկավարի օրոք պատերազմի հավանականությունը ոչ թե աճում, այլ կտրուկ նվազում է, որովհետև թշնամին ստիպված է լինում հաշվի առնել պատերազմի «ԳԻՆԸ»։ Իսկ այսօր Հայաստանի վրա հարձակվելը Ալիևի համար անվճար է, որովհետև դիմացը կանգնած է չպաշտպանվելու երաշխիքներ տվողը։
Երբ թշնամին գիտի, որ դիմացը կանգնած է ոչ թե «չպաշտպանվելու» երաշխիքներ տվողը, այլ հակահարվածի պատրաստ պետությունը, նա հազար անգամ կմտածի սահմանը խախտելուց առաջ։
Մաթևոսյանն ասում էր.
《Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի – տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ թող ձեզ զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն…》։
Իրական խաղաղությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է վախը»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել