18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին
18 արդարների գործով առանցքային կարևորության նիստ է սպասվում. դատարանը պետք է հաստատի ապացույցների ծավալը:
Այն որ մեղադրող կողմի ներկայացրած ամբողջ ծավալը կհաստատի, դրանում կասկած չունենք: Բայց արդյո՞ք պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներն էլ կհաստատվեն, թե՞ դատարանը դրանք կհամարի ոչ վերաբերելի: Օրինակ`
- Արդյո՞ք կհարցաքննվեն ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որոնք կատարել են այս գործին վերաներող հրապարակային հայտարարություններ, որոնց վերաբերյալ տվյալներ առկա չեն սույն քրեական վարույթում:
Նրանք պե'տք է հարցաքննվեն, որպեսզի հասկանանք` այդ տվյալներն ինչպես են ձեռք բերվել նրանց կողմից կամ, ընդհանրապես, արդյո՞ք եղել են օբյեկտիվ իրականության մեջ: Եվ եթե եղել են, ապա ինչու չեն ներառվել վարույթում:
- Արդյո՞ք դատարանը կհաստատի գործի մեջ առկա բազմաթիվ գաղտնալսումները, որոնցում մեղադրյալները տարբեր անձանց և խմբերի հորդորում են ՉԿԱՏԱՐԵԼ որևէ հակաօրինական արարք և խաղաղ անհնազանդությամբ հայտնել անհամաձայնություն ներկա իշխանությունների գործունեությանը:
Սպասենք գործի հետաքրքիր զարգացումներին:
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել