Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին․ «Նախագահն ասաց ակնհայտ մի բան՝ սոցցանցերում տարօրինակությունները միշտ շատ դիտում են հավաքում, չկապելով դա որևէ անձի հետ։ Բայց Փաշինյանը ինչ-որ պատճառով դա ցավագին ընդունեց։
Հա՛նգստացիր, թո՛ւյլ տղա, զռալու գործում մրցակից չունես։
Գարուն է, սրացումները կարող են արտահայտվել գոռգոռալու, աման-չամանը փշրելու, շորերը ճղելու, զռալու և այլ ձևերով։
Դա կշարունակվի մինչև հունիսի 8-ի առավոտ, երբ փոստատարը գժանոցի պավեստկեն բերի»։
Հիշեցնենք, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի երրորդ թողարկման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով ընտրական գործընթացն անլրջացնելու փորձերին, էժանագին շոուներին, ասել էր․
«Ոնցոր ինքնանպատակ է դարձել դիտումներ հավաքելը, և կապ չունի, թե այդ դիտումը դու հավաքում ես ինչ կարգի կոնտենտի վրա: Հիմա մի բան ասեմ, միգուցե կիսակատակ, կիսալուրջ, ավելի՝ դեպի լուրջ, քան դեպի կատակ․ եթե որևէ քաղաքական գործիչ, հայտնի դեմք Հայաստանում, կոպիտ ասած՝ էշի պես զռա և հավեսով զռա, կարծում եմ, դիտումները միլիոններ կխփի։ Եթե դիտումներ հավաքելու գործիքը սա է, և մարդ պատրաստ է նաև նման կերպ դիտումներ հավաքել՝ թող հավաքի։
Ես իրենց հասկանում եմ, անկեղծ ասած․ ի՞նչ պիտի ասեն, օրինակ, լուրջ դիսկուրսի ժամանակ, ո՞նց պիտի բացատրեն, թե Արցախը խի՞ հանձնվեց, խի՞ իրենց այս ութ տարվա ընթացքում երեք պատերազմ բերեցին․ 5000 զոհի պատասխանն ո՞վ պիտի տա և բազմաթիվ, բազմաթիվ, բազմաթիվ այլ հարցեր»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել